Կոլումբիայում կայծակի հարվածն սպանել է 11 և վիրավորել 15 մարդու
ԱՐԽԻՎ
Կոլումբիայի հյուսիսի հեռավոր լեռնային շրջանում տեղի ունեցած կրոնական արարողության ժամանակ 11 մարդ է մահացել կայծակի հարվածից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Բոլոր զոհվածները երկրի Վիվա բնիկ ժողովրդի ներկայացուցիչներ են, որոնք կատարում էինն «հոգու ներդաշնակեցման» ավանդական ծեսը: Միջադեպի հետևանքով ևս 15 մարդ այրվածքներ է ստացել: Ողջ մնացածները բանակային ստորաբաժանումների կողմից օդով տեղափոխվել են Սանտա Մարտա քաղաքի հիվանդանոցներ:
Նրանց մոտ ախտորոշվել են երկրորդ և երրորդ աստիճանի այվածքներ: Միջադեպը տեղի է ունեցել Գուաչակա քաղաքից ոչ հեռու՝ Սիեռա Նևադա լեռներում:
Շուրջ 60 մարդ է հավաքված եղել արմավենու տերևներով ծածկված տանը, որը ծառայում է որպես եկեղեցի, երբ դրան հարվածել է կայծակը:
Եկեղեցին ամբողջովին այրվել է: Երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը ցավակցություն է հայտնել զոհվածների և տուժածների հարազատներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)