«Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ 

Գալուստ Սահակյանը Վրաստանի ԱԺ նախագահի և կաթողիկոսի հետ քննարկել է հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցը

ԱՐԽԻՎ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Վրաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Վրաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, բարձր գնահատելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները, տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցությունը, վստահություն է հայտնել, որ երկու երկրների դարավոր բարեկամությունն ավելի է ամրապնդվելու: Դավիթ Ուսուպաշվիլին նշել է, որ երկու խորհրդարանների համագործակցության շրջանակը այսուհետև նույնպես կընդլայնվի, փոխգործակցությունը կխորանա: Նա կարևորել է մասնավոր հատվածում երկու երկրների համագործակցության զարգացումը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Դավիթ Ուսուպաշվիլին վստահեցրել է, որ Վրաստանի իշխանությունները կողմ են տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը: Վրաստանի ԱԺ խոսնակը կարեւորել է երկու հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների պահպանումը և խորացումը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար' Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Վրաստանի հետ միջպետական հարաբերությունները և համոզմունք հայտնելով, որ հայ-վրացական հարաբերությունները վերընթաց են ապրում: Գալուստ Սահակյանը կարևորել է միջխորհրդարանական կապերի դերը միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Նրա խոսքով' Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունները բազմադարյան պատմություն ունեն' հիմնված բարի կամքի դրսևորման ու փոխադարձ հարգանքի վրա: Երկու ժողովուրդներին միավորում են նաև մշակութային և հոգևոր ընդհանրությունները: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ անկախություն ձեռք բերելուց հետո երկու երկրների միջև հարաբերությունները հասել են բարձր մակարդակի, ինչը կայուն հիմք է հանդիսանում փոխշահավետ համագործակցության դինամիկ զարգացման համար: Այս համատեքստում նա կարևորել է խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների գործունեությունը:

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է նաև, որ Հայաստանն ու Վրաստանը ընտրել են միջազգային քաղաքական ինտեգրացիոն տարբեր ուղիներ: Սակայն, նման մոտեցումները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ երկու երկրների հետագա շփումների ու կապերի համար, այլև որոշակի առումով կարող են փոխլրացնել և իրենց դրական անդրադարձն ունենալ ոչ միայն միջպետական հարաբերությունների, այլ նաև տարածաշրջանում գործընկերային և փոխշահավետ համագործակցության զարգացման համար:

Խոսելով մշակութային ոլորտում համագործակցության մասին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ այն մշտապես եղել է ուշադրության կենտրոնում և դա բնական է, քանի որ երկու ժողովուրդների մշակութային կապերը և պատմականորեն ձևավորված արժեքային ընդհանուր համակարգը հիմք են հանդիսանում հետագա համագործակցության զարգացման համար: Այդ համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը վրացական կողմի ուշադրությունը հրավիրել է Վրաստանի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին և, մասնավորապես, ընդգծել է, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Սուրբ Նշան և Սուրբ Նորաշեն եկեղեցիների վերականգնման և պահպանության ուղղությամբ: Գալուստ Սահակյանն անդրադարձել է ևս մեկ խնդրի' Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք արգելելու երևույթին: Նրա խոսքով՝ վերջին շրջանում ՀՀ որոշ քաղաքացիների կողմից բողոքներ են ստացվել, որ հայ-վրացական սահմանային անցակետերում վրաց սահմանապահների կողմից արգելվել է վերջիններիս մուտքը Վրաստանի տարածք:

Ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահի վերջին դիտարկմանը՝ Վրաստանի Ազգային ժողովի նախագահն ափսոսանք է հայտնել նման միջադեպերի առնչությամբ և հույս հայտնել, որ խնդիրը կկարգավորվի:

Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը նշել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նա Վրաստանի խորհրդարանականներին հրավիրել է մասնակցելու ապրիլին Երևանում կայանալիք ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառումներին: Նա հույս է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանը համապատասխան անդրադարձ կկատարի մարդկության դեմ իրականացված այդ ոճրագործությանը: «Ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը կարևոր նշանակություն ունի մարդկության դեմ կատարված հանցագործությունների կ անխարգելման հարցում»,-նշել է ՀՀ ԱԺ նախագահը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գրառում է կատարել Վրաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետև երկու երկրների խորհրդարանների նախագահները հանդես են եկել մամուլի ասուլիսով:

Նույն օրը՝ հոկտեմբերի 6-ին, ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, հանդիպել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների միջև միջմշակութային հարաբերությունները մշտապես եղել են ուշադրության կենտրոնում: Եվ դա բնական է, քանի որ հարևան ժողովուրդների մշակութային կապերը և պատմականորեն ձևավորված արժեքային ընդհանուր համակարգը հիմք են հանդիսանում հետագա համագործակցության զարգացման համար: ՀՀ ԱԺ նախ ագահն այդ համատեքստում Վրաստանի Կաթողիկոս Իլյա Երկրորդի ուշադրությունը հրավիրել է Վրաստանի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ անհրաժեշտ համարելով հրատապ քայլեր ձեռնարկել Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Սուրբ Նշան և Սուրբ Նորաշեն եկեղեցիների վերականգնման և պահպանության գործում: Գալուստ Սահակյանը նաև մտահոգություն է հայտնել Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ՝ նշելով, որ Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով վտանգված է ամբողջ արևելյան քրիստոնեակ ան քաղաքակրթությունը:

Կաթողիկոսը ողջունել է հյուրերին և նշել, որ չնայած պատմական ծանր անցյալին՝ հայ և վրացի ժողովուրդները կարողացել են ստեղծել մշակութային կոթողներ: Ինչ վերաբերում է վերոնշյալ եկեղեցիներին, ապա Կաթողիկոսը նշել է' Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանում քրիստոնեության օազիսներ են՝ հավելելով, որ երկու ժողովուրդներին կհաջողվի խնդիրներին արդար լուծում տալ: Անդրադառնալով Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին՝ Վրաց Պատրիարքը համարել է դրանք առավել քան վտանգավոր:

Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել
Ամենադիտված