ԱՄՆ-ն մերժել է Ասադի դեմ գործողություններ սկսելու Դավութօղլուի նախապայմանը
ԱՐԽԻՎ
Միացյալ Նահանգները պատասխանել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նախապայմանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջեն Պսակին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ իրենց գլխավոր թիրախն այս պահին Ասադը չէ:
«Մեր դիրքորոշումը չի փոխվել, թիրախը դեռևս ԻԼԻՊ-ն է»,- հայտարարել է Պսակին' նշելով, որ իրենք կշարունակեն օժանդակել Սիրիայի ընդդիմադիրներին, սակայն ներկայումս առաջնային կարևորություն ունի իսլամիստների դեմ տարվող պայքարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)