Իրաքում ԻԼԻՊ-ի մոտ 30 անդամ է սպանվել
ԱՐԽԻՎ
Իրաքյան անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ հոկտեմբերի 6-ին Սալահ ադ Դին և Անբար մարզերում ԻԼԻՊ-ի 29 անդամներ են սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, միջազգային դաշինքի օդանավերը ռմբակոծել են Ռամադի քաղաքի արևմտյան հատվածները ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: Միևնույն ժամանակ իրաքյան բանակի և ԻԼԻՊ-ի միջև բախումներ են տեղի ունեցել Ռամադի քաղաքի Տուի ալ Բուրիշա շրջանում, որի հետևանքով 17 ահաբեկիչներ են սպանվել:
Սալահ ադ Դին մարզից տեղեկություններ են ստացվել, որ անվտանգության ուժերը հարձակում են գործել Համրա գյուղի մերձակայքում ԻԼԻՊ-ի դիրքերի վրա: Օդային ուժերի հարվածների օգնությամբ սպանվել են 12 ահաբեկիչներ, այրվել է նրանց զրահապատ մեքենան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)