Ռոբերտո Դի Մատեոն՝ «Շալկեի» գլխավոր մարզիչ
Սպորտ
Գելզենկիրխենի «Շալկեն» պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Յենս Կելերին. պատճառը Բունդեսլիգայում թիմի անհաջող ելույթներն են:
Այսօր թիմը հայտարարեց նաև ակումբի նոր գլխավոր մարզչի անունը: Այսուհետ գերմանական ակումբը կգլխավորի Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն: Այս մասին տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ դի Մատեոն լոնդոնյան ակումբից հեռացել էր 2012թ-ի նոյեմբերին և մինչ այս չէր աշխատում ոչ մի թիմում: Դի Մատեոն թիմը կգլխավորի մինչև 2017թ-ը:
Կողմերի միջև գործարքի այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը