ՀԱԿ–ի ցուցակը պատրաստ է. Հրանտ Բագրատյան
ԱՐԽԻՎ
Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը պատրաստ է։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Մինչև փետրվարի 7–ը՝ նախագահին ցուցակ կազմելու լիազորություները հանձնելը, ես նախագահին ասացի՝ ոնց ցանկանում ես, այդպես էլ ցուցակը կազմի՛ր», – նշեց Բագրատյանը՝ հավելելով, որ իր համար միևնույնն է, թե ցուցակի որ տեղում կլինի, թեև մոտավորապես գիտի։
«Ես կարծում եմ, որ այս փուլում ամբիցիաներ պետք չէ դրսևորել, սա ավարտական փուլն է», – ասաց նա։
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ցուցակը կազմելու պատասխանատվությունը Տեր-Պետրոսյանի վրա դնելուն, Բագրատյանը նշեց. «Այս քննարկումը ցույց տվեց, որ եթե չկա Տեր–Պետրոսյանը՝ չկա ՀԱԿ–ը, այսինքն՝ եթե դուրս է գալիս քաղաքականությունից, որովհետև այժմ ամենամիավորող գործոնը ՀԱԿ–ում նա է։ Այն քննարկումը, որը գնում էր, ոչ մի կոնսենսուսի չէր բերում»։
Այնուամենայնիվ, Բագրատյանը կարծում է, որ իշխանությունները լուրջ ճնշումներ կգործադրեն, որ նա չլինի այս գումարման ԱԺ–ում՝ բացատրելով, որ այդ դեպքում՝ «իրենց համար շատ դժվար է լինելու»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում