«ՀԺ». ԲՀԿ-ական քաղաքապետը որոշել է իրեն «շառից, փորձանքից» հեռու պահել
Հայկական Մամուլ
Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկվանից մեկնել է արձակուրդ և աշխատանքի կվերադառնա հոկտեմբերի 20-ից միայն: Ըստ չճշտված տեղեկությունների, Բալասանյանն Արաբական Միացյալ էմիրություններում է: Գրում է «ՀԺ»-ն:
Այն, որ Գյումրիի քաղաքապետը երեկվանից 10 օրով արձակուրդում է, թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է նաև Բալասանյանի գործավարուհին: Վերջինս չի հայտնել, որ երկրում է գտնվում քաղաքապետը:
Սույն արձակուրդն ուշագրավ է նրանով, որ այսօր Գյումրիում սպասվում է ոչ իշխանական եռյակի հանրահավաքը, ու հարց էր առաջացել, արդյոք Բալասանյանը մասնակցելո՞ւ է այդ հանրահավաքին:
ԲՀԿ-ական քաղաքապետը, սակայն, ինչպես երևում է որոշել է իրեն «շառից, փորձանքից» հեռու պահել:
Սամվել Բալասանյանը փաստորեն, ոչ միայն Գյյումրիի հանրահավաքի օրը Գյումրիում չի լինի, այլ նաև հոկտեմբերի 10 համապետական հանրահավաքի օրը Հայաստանում:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում::


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը