«Հրապարակ». «Չի բացառվում, որ Արմեն Գևորգյանը կնշանակվի ԱԱԽՔ»
Հայկական Մամուլ
Չնայած տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը երեկ դեռ շարունակում էր աշխատել և չին գործընկերների հետ էր հանդիպում, այդուհանդերձ, կառավարության կուլիսներում նրան փոխարինողի անունն է պտտվում՝ ՀՅԴ-ական նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանի, ով Հովիկ Աբրահամայանի մտերիմն է, իսկ տղան՝ Սերգեյը՝ վարչապետի խորհրդականը: Գրում է «Հրապարակ»-ը:
Թեև խոսվում է, որ Արմեն Գևորգյանն ինքնակամ է որոշել հեռանալ փոխվարչապետի պաշտոնից, և անգամ Սերժ Սարգսյանի հորդորները չեն ազդել, սակայն կառավարությունում չբացառեցին, որ նա կնշանակվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, որը թափուր է մնացել Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը