Շորժայի մոտ ռելսերից տասը վագոն է դուրս եկել. նոր մանրամասներ
Արտակարգ Պատահար
Վարդենիս-Շորժա-Արարատ բեռնատար գնացքի տասը վագոն հոկտեմբերի 7-ի երեկոյան Շորժա գյուղի տարածքում, դուրս էր եկել ռելսերից: Հնարավոր վնասների կամ հետևանքների մասին «Արմենպրես»-ը փորձեց մանրամասն տեղեկություն ստանալ ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայությունից:
«Դեպքը տեղի է ունեցել ժամը 22-ի սահմաններում, Շորժա գյուղի հատվածում: Գնացքը եղել է բեռնատար' բեռնված հանքաքարով: Ռելսերից դուրս էր ընկել տասը վագոն: Մենք դիմեցինք երկաթուղայիններին' առաջարկելով մեր օգնությունը: Սակայն նրանք մեզ պատասխանեցին, որ իրենց ուժերով արդեն ռելսերի վրա են գցել դուրս ընկած վագոնները, և գնացքը շարժվել է, այնպես որ մեր օգնության կարիքը նրանք չունեին: Պատահարի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան»,- նշեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պետ Էդիկ Գալստյանը:
Խոսրով Խլղաթյան


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը