Հայաստան-Սերբիա. մրցավարական կազմը հայտնի է
Սպորտ
Հոկտեմբերի 11-ին Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Սերբիայի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը կսպասարկի նորվեգական մրցավարական բրիգադը՝ Տոմ Հարալդ Հագենի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Դագ-Ռոգեր Նեբբենը և Յան Էրիկ Էնգանը: Չորրորդ պաշտոնյան է Մագնուս Լունդբերգը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Դագ Վիդար Հաֆսասը և Օլա Հոբեր Նիլսենը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ