Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Կարո՞ղ են արդյոք չբուժված ատամները հղիության ընթացքում վնաս հասցնել պտղին

Հարցազրույցներ

Կարո՞ղ են արդյոք չբուժված ատամները հղիության ընթացքում վնաս հասցնել պտղին, ինչո՞վ են առանձնանում հղիներին տրամադրվող ստոմատոլոգիական միջամտությունները մնացյալ ստոմատոլոգիական միջամտություններից: Այս և այլ հարցերին պատասխանում է բժիշկ-թերապևտ, հղիների ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման բաժանմունքի առաջատար մասնագետ Հովհաննես Ռափյանը:

- Պրն. Ռափյան, ասացեք խնդրեմ, ի՞նչ է հղիների ստոմատոլոգիա ասվածը է և արդյո ՞ք սա նոր ուղղություն է ժամանակակից ստոմատոլոգիայում:

-Հղիների ստոմատոլոգիա հասկացողությունն իրենից ներկայացնում է հատուկ հղի կանանց համար մասնագիտացված անվտանգ ստոմատոլոգիական միջամտությունների իրականացում: Այն համեմատաբար նոր ուղղություն է ժամանակակից ստոմատոլոգիայում, որն ի դեպ մեր երկրում նոր է զարգացում ապրում:

- Իսկ ինչո՞վ են առանձնանում հղիներին տրամադրվող ստոմատոլոգիական միջամտությունները մնացյալ ստոմատոլոգիական միջամտություններից:

-  Հղիներին մատուցվող ծառայությունները միտված են առաջին հերթին անվտանգ հղիության ապահովմանը, որի առաջնային պահպանման նախադրյալն է բերանի խոռոչի բոլոր բորբոքային պրոցոսների վերացումը, ինչպես նաև կանխարգելումը: Կանխարգելման մեջ են ներառվում' պրոֆեսիոնալ հիգիենան, կարիեսով ախտահարված ատամների բուժումը և այն միջամտությունները, որոնք հնարավորություն են տալիս կանխել հետագա բարդությունների առաջացումը:

- Հղիության ո ՞ր ամսից կարելի է դիմել բժիշկ ստոմատոլոգին:

- Օպտիմալ ժամանակահատված է համարվում հղիության 3-ից 7-րդ ամսվա միջև ընկած ժամանակահատվածը, սակայն եթե կան բորբոքային խնդիրներ, ցավ, ապա միջամտությունները կարող են իրականացվել հղիության ցանկացած ժամկետում:

- Հղիության ընթացքում, ո՞ր ստոմատոլոգիական միջամտություններն են ցուցված:

- Հղիության ընթացքում կարևոր նշանակություն է տրվում բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենային: Որպես կանխարգելիչ միջամտություն՝ տվյալ պարագայում կարող է իրականացվել կարիեսով ախտահարված ատամների բուժում`ցանկացած բարդության, իսկ բորբոքային խնդիրների դեպքում' ատամների էնդոդոնտիկ բուժում, ինչպեն նաև կարելի է կատարել ատամի հեռացում, եթե կա հստակ ցուցում:

- Կա՞ն միջամտություններ, որոմք հակացուցված են հղիություն ընթացքում:

- Հղիության ընթացքում հակացուցված են բերանի խոռոչի մեծ վիրահատական միջամտությունները' ատամնային իմպլանտացիան, օրթոպեդիկ կոնստրուկցիաների պատրաստումը, ատամների քիմիական սպիտակեցումը և այլն: Առհասարակ այդ ընթացքում ցանկալի է հետաձգել բոլոր այն միջամտությունները, որոնք ունեն ռիսկային գործոն և առաջնային չեն հանդիսանում, սակայն կարելի է հետագայում իրականացնել տվյալ միջամտությունները պլանային կարգով:

- Կարո՞ղ են արդյոք չբուժված ատամները հղիության ընթացքում խնդիրներ առաջացնել:

- Իհարկե: Բերանի խոռոչում առկա ցանկացած խնդիր, որը բորբոքային պրոցեսի պատճառ է հանդիսանում կարող է ազդեցություն ունենալ հղիության վրա: Բորբոքային պրոցեսն այն հիմնական պատճառներից մեկն է, որը ժամանակին չկանխելու հետևանքով կնոջ մոտ կարող է առաջացնել վիժում, վաղաժամ ծննդաբերություն: Տվյալ պարագայում կարևոր չէ, թե բորբոքումը բերանի խոռոչում է, թե այլ օրգան համակարգերում' ցուցումը մեկն է, պարտադիր կերպով իրականացնել համապատասխան բուժում անցանկալի հետևանքներից խուսափելու համար:

- Ստոմատոլոգիական միջամտությունները կատարվում են ցավազրկմա՞մբ, թե՞ ո չ և արդյոք անվտա՞նգ է դրանց կիրառումը:

- Ցանկացած միջամտություն, որը կարող է ուղեկցվել ցավով անպայման կատարվում է ցավազրկմամբ' տվյալ պարագայում, հատուկ անզգայացնող նյութերի կիրառմամբ, որի կիրառումը լիովին անվտանգ է պտղի համար:

- Ինչպե՞ս է իրականացվում ստոմատոլոգիական դիագնոստիկան հղիության ընթացքում, քանի որ, ինչպես գիտենք, հղիության ընթացքում հակացուցված է ճառագայթի ազդեցությունը:

- Ժամանակակից թվային ռենտգեն սարքավորումները հնարավորություն են տալիս հետազոտություններն իրականացնել նվազագույն ճառագայթման չափաբաժնով, որոնք ուղղակի չեն կարող որևէ ազդեցություն թողնել կամ ունենալ պտղի հետագա զարգացման վրա: Նշեմ, որ հատուկ հղիների համար սահմանված են պաշտպանիչ գոգնոցներ, որոնք մեկուսացնում են որովայնի խոռոչը նվազագույնի հասցնելով ճառագայթների ազդեցությունը:

- Ինչպե՞ս ճիշտ խնամել ատամները հղիության ընթացքում:

- Ասեմ, որ ուղղակի անհրաժեշտ է իրականացնել ատամների մանրակրկիտ մաքրում օրը 2 անգամ: Օգտագործեք մաքրման համար նախատեսված այն պարագաները, որոնք նշանակել է Ձեր ստոմատոլոգը: Ուշադիր եղեք ատամների մաքրման ընթացքում, եթե նկատեք արտահայտված լնդային արյունահոսություն կամ որևէ այլ անհանգստացնող երևույթ, ապա անհապաղ դիմեք համապատասխան մասնագիտացում ունեցող ստոմատոլոգի, հետագա բարդություններից խուսափելու համար:

- Տվյալ ոլորտում, որպես համապատասխան փորձառություն ունեցող մասնագետ, ի՞նչ մասնագիտական խորհուրդ կտաք հղի կանանց:

- Այսօր մենք ունենք շատ կարևոր մի խնդիր' կոտրել այն չհիմնավորված կարծրատիպը, թե ատամ բուժելը հակացուցված է հղիության ընթացքում, որն ի դեպ լայն տարածում ունի մեր հանրության շրջանում: Այդ է պատճառը, որ շատերը խուսափում են հղիության ընթացքում դիմել ստոմատոլոգին՝ ընդունելով այս կամ այն ծանոթ-բարեկամի սխալ խորհուրդը: Սակայն հիմք ընդունելով ժամանակակից ստոմատոլոգիայի վերջին ձեռքբերումները վստահորեն կարող եմ ասել, որ եթե կա խնդիր' ապա, կապ չունի թե տվյալ պացիենտը հղի է, թե ոչ: Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ ոչ թե խնդրի լուծումն է իր մեջ պարունակում վտանգ, այլ հենց առկա խնդիրն իր հավանական բարդություններով: Ուստի ցանկացած անհանգստացնող երևույթի առկայության դեպքում, անհրաժեշտ է անհապաղ դիմել համապատասխան փորձառություն ունեցող մասնագետի օգնությանը:

Վերջում օգտվելով առիթից կցանկանայի շնորհավորել բոլոր ապագա մայրերին նման հուզիչ իրադարձության առիթով և հիշեցնել, որ այժմ Դուք պատասխանատու եք ոչ միայն Ձեր, այլ նաև երեխայի առողջության և բարեկեցության համար: Մեր խնդիրն է Ձեր ատամների առողջությունը պահպանելը և գեղեցիկ ժպիտ պարգևելը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված