Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ իշխանությունները «քաղաքապետիկներին» աղբարկղն են նետում
Քաղաքական
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Գյումրիում կազմակերպվել էր Եռյակի մարզային իրազեկման հանրահավաքը, որի ժամանակ ելույթ ունեցավ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը.
«Նախկին վարչապետն ասում էր, որ Գյումրին դարձնելու են մշակույթի կենտրոն, բայց դարձրին արտագաղթի, աղքատության կենտրոններից մեկը: Գոնե նման մարդիկ պատասխան տան: Հիմա նրանք իրենց հերթական պաշտոնն են վայելում Հայաստանից դուրս: Գալո’ւ է բոլորի պատասխան տալու ժամանակը: Այն փոքրիկ «քաղաքապետիկները», ովքեր իրենց աշխատակիցներին ասել են` գնացե’ք հանրահավաքի, հայտնվելու են աղբարկղում: Օրեր առաջ քաղաքներից մեկում մարդկանց այդպես էին ահաբեկել: Ի դեպ, աղբամանն իրենց համար սովորական միջավայր է, որովհետև ամեն օր իրենց տերերը նման «քաղաքապետիկներին» և պաշտոնյաներին օրը տասը անգամ նետում են աղբամանը, տրորում, թքում վրան, հետո աղբամանից հանում, առանց վրայի փոշին թափ տալու, տանում, նշանակում են պաշտոնի: Այդպես, աղբամաններից հանում են կրիմինալների, ռեցիդիվիստների, որովհետև իրենք այդպիսի ապահով Հայաստան են պատկերացնում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ընդդիմության ներկայացուցչի խոսքով՝ այս իշխանությունը պետք է հեռանա: Իրենք թույլ չեն տա սահմանադրական փոփոխություններով իշխանությունները ևս 10 տարվա գոյություն ապահովեն:
Նկատում է նաև, որ դժվար է լինելու ընդդիմության ճանապարհը, քանի որ իշխանություններն ապացուցել են, որ պատրաստ են ցանկացած գնով պահելու իրենց իշխանոթյունը, իսկ իրենք ասում են` օրենքի և Սահմանդրության շրջանականերում անելու են ամեն ինչ, որ այս իշխանությունները չվերարտադրվեն:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել