Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 

Հայ քաղաքագետները «Դեռևս ուշ չէ խուսափելու համամոլորակային աղետից» վերտառությամբ դիմում են հղել Պուտինին և Օբամային

Հասարակություն

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհուրդը հոկտեմբերի 7-ի նիստում, արտահայտելով մտահոգություն ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև խորացող առճակատման կապակցությամբ, ընդունեց դիմում' ուղղված Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ, Նորին գերազանցություններ պարոն Վլադիմիր Պուտինին և պարոն Բարաք Օբամային՝ նրանց կոչ անելով վերադառնալու ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությու նների «վերաբեռնման» քաղաքականությանը: Դիմումի տեքստը բաժանվել է նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր միջազգային ներկայացուցչություններին: Ստորև հրապարակվում է Դիմումի լրիվ տեքստը, որը տրամադրել է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), Պաշտպանության ազգային համալսարանի (ԱՄՆ) առաջատար հրավիրված պրոֆեսոր և Հարվարդի համալսարանի Ջ. Քենեդիի անվան Պետութենաշինության դպրոցի հրավիրված հետազոտող, ՌԴ Ռազմական գիտությունների ակադեմիայի ընտրված իսկական անդամ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Դեռևս ուշ չէ խուսափելու համամոլորակային աղետից» վերտառությամբ դիմումում ասվում է.

«Ռուսաստանի Դաշնության մեծարգո Նախագահ Վլադիմիր Պուտին,

Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծարգո Նախագահ Բարաք Օբամա,

Համայն մարդկությունը լրջորեն անհանգստացած ու մտահոգված է երկու միջուկային տերությունների' ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների լարվածության խորացմամբ, որը հղի է հակամարտության վերածվելու վտանգով: Ժամանակակից աշխարհում Ձեր գլխավորած պետությունների բացառիկ կարևոր դերը, դիրքը և ազդեցությունը հաշվի առնելով' աշխարհի ժողովուրդներն սկսում են ավելի ու ավելի մտահոգվել այն բանի համար, որ եթե աշխարհի երկու առաջատար պետությունների միջև առճակատումը շարունակվի և խորանա, ինչի նշաններն արդեն ցայտունորեն արտահայտվում են, այն կարող է դուրս գալ Ա ՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիմակայության սահմաններից: Գիտնական-փորձագետները վաղուց են զգուշացնում, որ Ձեր երկու պետությունների միջուկային ներուժը լիովին բավարար է մեր ընդհանուր տունը' Երկիր մոլորակը, մի քանի անգամ ոչնչացնելու համար: Համոզված ենք, որ չի կարելի թույլ տալ, որ այս մտահայեցական եզրակացությունն ստանա գործնական հաստատում, հատկապես, որ նման իրադարձության վկաներ այլևս չեն լինի, քանի որ երկրագնդի հետ կոչնչանա նաև այն բնակեցնող ամբողջ մարդկությունը: Մենք վստահ ենք, որ Դուք ևս այդպիսի բան չեք ցանկանում:

Մեծարգո պարոն Վլադիմիր Պուտին,

Մեծարգո պարոն Բարաք Օբամա,

Ձեր ղեկավարած պետություններին Ճակատագրով վիճակված է այնպիսի կարևոր առաքելություն, ինչպիսին է մոլորակի և նրա վրա բնակվող բոլոր մարդկանց անվտանգ գոյության, զարգացման, բարեկեցության ու խաղաղ կյանքով ապրելու իրավունքի ապահովումը: Միևնույն ժամանակ, ներկայիս քաղաքական իրավիճակում ավելի ու ավելի ազդու են դառնում այն մարտահրավերները, որոնց աղբյուրներն են միջազգային ահաբեկչությունն ու կազմակերպված հանցավորությունը, թմրաբիզնեսն ու մարդկանցով առևտուրը, մոլորակային մասշտաբի բնապահպանական խնդիրները: Հենց Ձեր ղեկավարած պետությունների ն' որպես համաշխարհային քաղաքականության առանցքային դերակատարների է նախանշված այդ սպառնալիքների դեմ պայքարում ուղղորդել համաշխարհային հանրության ջանքերը:

Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում ելքը վերադարձն է այն քաղաքականությանը, որը Դուք դեռ վերջերս էիք վարում, և որը պատմության մեջ արդեն մտել է «ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբեռնման քաղաքականություն» անվամբ: Դա բանակցությունների, երկխոսության, փոխադարձ հարգանքի ու փոխզիջման սկզբունքների վրա հիմնված և իրեն արդարացրած քաղաքականություն է, որն արթնացրել է ինչպես Ձեր ղեկավարած ժողովուրդների, այնպես էլ համայն մարդկության խաղաղ, կայուն զարգացման հույսեր և արժանացել համաշխարհային հանրության մեծ աջակցությանը: Մենք միանում ենք այն գիտնականներին, որոնց կարծիքով տվյալ քաղաքականությունը իրեն տակավին չի սպառել և կարող է ծառայել ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման և լարվածության թուլացման շահերին, ինչպես նաև միջազգային հարաբերությունները նորմալ հուն վերադարձնելու նպատակին:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան պատիվ ունի խնդրելու Ձեզ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու «վերաբեռնման» քաղաքականությանը վերադառնալու համար: Անտարակույս, Ձեր գլխավորած պետություններն ունեն մերձեցման քաղաքականությունն ապահովելու և իրացնելու համար հսկայական մասնագիտական ռեսուրս, ինչպես նաև այդ երկու տերությունների միջև ծագած հակամարտությունների լուծման փորձ: Համաշխարհային առճակատման աճման ներկայիս միտումները նախադեպ չունեցող կարևորություն են տալիս վստահության ու համընդհանուր անվտանգության շահերի գերակայության ս կզբունքների հիման վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում Ձեր պետությունների համագործակցությանը: Բացի այդ, Ասոցիացիան Ձեզ կոչ է անում օգտագործելու ԵԱՀԿ շրջանակներում Ձեր պետությունների միջև համագործակցության լավ մշակված ու փորձարկված մեխանիզմները, մի կազմակերպության, որը միմյանց է մոտեցնում ինչպես Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության, այնպես էլ անվտանգության ու համագործակցության համընդհանուր արժեքներն ընդունող մի շարք պետությունների շահերը: Եվրոպայում առճակատման ներուժի ներկայիս զարգա ցման համատեքստում ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության ինտենսիվացումը անհրաժեշտ է առաջին հերթին Ձեր գլխավորած տերությունների' որպես համաեվրոպական անվտանգության երաշխավորների առաջատար դերի տեսակետից:

Հայաստանի քաղաքագետների, քաղաքական սոցիոլոգների և հակամարտաբանների գիտական ներուժը համախմբող Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան, ելնելով աշխարհի քաղաքագետներին միավորող մասնագիտական պարտքից, պատիվ ունի դիմելու Քաղաքական գիտության ռուսաստանյան ասոցիացիային և ԱՄՆ-ի քաղաքական գիտության ասոցիացիային' առաջարկելով գործի դնել իրենց գիտափորձաքննական ծառայություններն այս ամենակարևոր, համայն մարդկության համար բախտորոշ խնդիրը լուծելու նպատակով:

Ռուսաստանի Դաշնության մեծարգո Նախագահ Վլադիմիր Պուտին,

ԱՄՆ-ի մեծարգո Նախագահ Բարաք Օբամա,

համայն մարդկությունը խորապես երախտապարտ կլինի Ձեզ այդ որոշման համար, որը Ձեզ պատվավոր տեղ կապահովի համաշխարհային պատմության մեջ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով
Ամենադիտված