Քարաթափում Սարալանջի պողոտայում
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 9-ին, ժամը 07.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել քարաթափում' ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Սարալանջի պողոտայի կենտրոնական հատվածում հարակից լանջից քարեր են թափվել' ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Փրկարարները սահմանազատել են նշված հատվածը:
Քաղաքապետարանի ծառայությունների կողմից իրականացվում են աշխատանքներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը