Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանի Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ավստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանել Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանը Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է Սախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանին Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ Հայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանը Թուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերը Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել 

«Ազգ». Թուրքիան ստիպված է քայլ կատարել

Հայկական Մամուլ

2010 թ. դեկտեմբեր ամսին, երբ մեր Ազգային ժողովի այն ժամանակվա խոսնակ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության կազմում Սիրիայում էի գտնվում, զարմանքով նկատեցի մթնոլորտի փոփոխությունը այդ երկրում, որտեղ վաղուց չէի եղել: Գրում է «Ազգ»-ը:

Սիրիական արդյունաբերական բազմաթիվ ճյուղեր գրեթե ամբողջությամբ անցել էին թուրքական կապիտալի ձեռքը, հատկապես մայրաքաղաք Դամասկոսում բազմապատկվել էին զբոսաշրջային եւ բեռնափոխադրական թուրքական ընկերությունները, իսկ հեռուստաեթերը ողողել էին թուրքական (արաբերենի թարգմանված) սերիալներըՙ օսմանյան սուլթանների «քաջագործություններն» ու «արդարամտությունը» գովաբանող: Առավել մեծ եղավ զարմանքս, երբ արդեն խորհրդարանում, Հովիկ Աբրահամյանի պաշտոնական ելույթի ընթացքում, նկատվեց ներկա պատգամավորներից շատերի վրդովմունքը Ադրբեջանի եւ հատկապես Թուրքիայի հակահայ քաղաքականության վերաբերյալ նրա բնորոշումներից: Այնքանՙ որ իր պատասխան խոսքում Սիրիայի խորհրդարանի խոսնակ Մահմուդ ալ-Աբրաշը ափսոսանք հայտնեց այդ խոսքերի համար: (Այս մասին տեսՙ «Ազգ», 10.12.2010 թվակիրը): 

Անցավ մի քանի ամիս, եւ այսպես կոչված «արաբական գարնան» մրրիկը փոթորկեց նաեւ Սիրիան: Շուտով պարզվեց, որ այստեղ ոչ թե «խելագարված» կամ «խելագարեցված ամբոխներ» են տիրություն անում հրապարակներում ու փողոցներում, այլ լավապես զինված եւ առատորեն վարձատրվող կազմակերպություններ: Ստեղծվեց ոչ պաշտոնական, սակայն շատ ազդեցիկ միջազգային մի ամբողջ կոալիցիա Մ. Նահանգների, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի եւ Թուրքիայի մասնակցությամբ, համակարգված հզոր քարոզչական ցանցով, որպես գերնպատակ հետապնդելով նախագահ Բաշար Ասադի իշխանության տապալումը: Սրանց մեջ գործնականում ամենաակտիվը եղել եւ մնում էր Թուրքիան, որի Սիրիայի հետ ունեցած սահմանը դարձավ զենքի ու զինամթերքի առաքման, բազմազգ եւ բազմագույն վարձկանների ներթափանցման, պաշտոնական եւ անպաշտոն ամեն տեսակի մաքսանենգության, այդ թվում նաեւ քիմիական զենքի հայթայթման սահման, որը գրավեց միջազգային շատ փորձագետների եւ անկախ մամուլի ուշադրությունը եւ որի մասին առաջին իսկ օրերից հայտարարեցին Դամասկոսի իշխանությունները, որոնք, հավանաբար, մեծապես զղջացել էին Թուրքիայի առաջ երկիրն այդքան լայնորեն բացելու իրենց ճակատագրական սխալի համար...

Այսուհանդերձ, մինչեւ ընթացիկ տարվա օգոստոս ամիսը, ուժեղ հետախուզություն ունեցող արեւմտյան երկրներից ոչ ոք իբր չէր տեսնում եւ ոչինչ չգիտեր, օրինակ, Թուրքիայի դավադիր գործողությունների մասին Սիրիայում եւ, այնուհետեւ, Իրաքում: Մինչեւ որ վերջինիս զինած եւ սպառազինած ջիհադիստները գրավեցին Մոսուլը, որտեղից սկսվեց նրանց սրընթաց արշավանքը դեպի Բաղդադ եւ դեպի եզդիական, քրիստոնեական ու քրդական շրջաններ Իրաքում եւ Սիրիայում, ուղեկցված գլխատումներով, բռնաբարություններով, կանանց, երեխաների ու տարեցների սպանդով, բռնագաղթեցումներով: Հետզհետե պատրաստվեց հողը Իրաքի եւ Սիրիայի շուրջը նոր կոալիցիա ստեղծելու, որի մեջ, ըստ նախաձեռնող երկրիՙ Մ. Նահանգների, անպայման ընդգրկված պետք է լինեին տարածաշրջանի մահմեդական սուննի պետությունները, Թուրքիայի գլխավորությամբ: Սա՛ էր կամքը աշխարհի գերհզոր երկրի: 

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանըԵվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. ՀամբարյանԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրելՀորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. PoliticoԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետըՌուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՄինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր ԱբրոյանըԴիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվիՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. ԿարապետյանՌուսաստանից 40 հազար տոննա դիզվառելիք է ուղևորվում ԱՄՆ՝ 2022-ից ի վեր առաջին անգամԻսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության՝ 1967-ից ի վեր առաջին անգամ39-ամյա տղամարդը ձերբակալվել է անցորդների ուղղությամբ կրակելու կասկածանքով․ վիրավորների մեջ է նաև 12-ամյա երեխաԳերմանիան «ինտենսիվ լրտեսության» թիրախում է․ Մերցը՝ ռուսական հետախուզության մասինԱվտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրությանՍերբիայում ուսանողական շարժումը մարտահրավեր է նետել Վուչիչի՝ 12-ամյա իշխանությանըԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում
Ամենադիտված