«Ժողովուրդ». Տիգրան Սարգսյանի թիմակիցների գլխին սև ամպեր են կուտակվում
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել ՀՀ Վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի՝ խորհրդարանի հանձնաժողովներին հաշվետվության ներկայացնելուց հետո ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է բոլոր դրվագներն առանձին քնննության առարկա դարձնել: Մենք արդեն մեկ շաբաթ է՝ փորձում ենք սույն տեղեկությունը ճշտել ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որտեղից նախ պահանջեցին գրավոր ներկայացնել հարցերը, սակայն մինչ օրս հարկ չեն համարում պատասխանել։
Հիշեցնենք, որ ՎՊ-ի բացահայտումները վերաբերում են նախկին կառավարության գործունեությանը, երբ վարչապետն ԱՄՆ-ում ՀՀ ներկայիս դեսպան Տիգրան Սարգսյանն էր: Կարծես թե՝ Տիգրան Սարգսյանի թիմակիցների գլխին սև ամպեր են կուտակվում։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը