«Հրապարակ». «ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը պարապուրդի է մատնված»
Հայկական Մամուլ
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը բառի բուն իմաստով պարապուրդի է մատնված: Արդեն քանի ամիս է' այդ հանձնաժողովը նիստեր չի գումարել, որևէ միջոցառում ու քննարկում չի անցկացրել: Հանձնաժողովի նախագահը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է: Վերջին միջոցառումն ինչ-որ անհասկանալի քննարկում է ինչ-որ ՀԿ-ների մասնակցությամբ, որն անցկացվել է այս տարվա հուլիսի 18-ին: Գրում է «Հրապարակ»-ը:
ԱԺ պաշտոնական կայքում տվյալ հանձնաժողովի էջ մտնելիս միակ թարմ նորությունը, որ կարելի է հայտնաբերել, հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ԵԽԽՎ-ում վերջերս ունեցած ելույթի տեքստն է, ուրիշ ոչինչ: Օրերս քաղաքագետներից մեկը նկատել էր, որ պետք է այդ հանձնաժողովը կամ փակել, կամ էլ, հաշվի առնելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, վերանվանել Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողով: Ի դեպ, հանձնաժողովի անդամներից մեկը' Նաիրա Կարապետյանը, վերջերս դուրս է եկել այնտեղից և մտել արտաքին հարաբերությունների հանձնաժողով:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը