«Ժողովուրդ». Հանրահավաքին մասնակցում էին քրեական ու քաղաքական հեղինակություններ, որոնց Սերժ Սարգսյանը նեղացրել է
Հայկական Մամուլ
Որքան էլ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն ինքնավստահ հայտարարում են, թե անպարտ են, իրենց իշխանությունն էլ ամենակայունն է, այնուամենայնիվ, իրադարձությունները կարծես թե այլ բանի մասին են վկայում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկվա հանրահավաքի ժամանակ մի խումբ ոչ շարքային ՀՀԿ-ականներ հավաքվել ու միասին էին հետեւում իրադարձությունների զարգացմանը' մտահոգվելով, որ «ահագին մարդ է հավաքվել»:
Այդ փաստն այնքան էր զայրացրել ՀՀԿ-ականներին, որ ասում էին, թե ժողովուրդը ոչինչ չի հասկանում, ուղղակի բերել են մարդկանց: Հետո սկսեցին հրճվել հարցադրումներով, թե որտե՞ղ է Ազատամարտի եղբայրության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, ինչո՞վ է զբաղված Երդվյալ ազատամարտիկների Ռուբեն Գեւորգյանը' Ծաղիկ Ռուբոն:
Նկատենք, որ չնայած ՀՀԿ-ականների հեգնանքին, երեկ հանրահավաքին մասնակցում էին այնպիսի քրեական ու քաղաքական հեղինակություններ, որոնց Սերժ Սարգսյանը նեղացրել է եւ մեկուսացրել:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը