113-ամյա ամերիկուհին ստիպված խաբել է տարիքը Ֆեյսբուքում գրանցվելու համար
Հասարակություն
Մինեսոտայի 113-ամյա բնակիչ Աննա Սթոյերը ստիպված է եղել փոքրացնել իր տարիքը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցվելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստ ի»-ն: Նշվում է, որ Աննա Սթոյերը ստիպված է եղել խաբել տարիքի հարցում, քանի որ «Ֆեյսբուք»-ի կարգավորումներում հնարավոր չէ ծննդյան թիվը 1905թ.-ից ցածր նշել, իսկ նա ծնվել է 1900թ.:
Չնայած պատկառելի տարիքին՝ Աննան ակտիվորեն օգտագործում է էլեկտրոնային փոստը, իսկ ներկայումս հնարավորություն ունի իր ընկերների հետ շփվել նաև «Ֆեյսբուք»-ում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել