Պատրաստ եմ մենամարտել յուրաքանչյուրի հետ, ով ցանկանում է. Աբրահամ
Սպորտ
Սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հայտարարել է, որ կցանկանար մենամարտել Ջորջ Գրոուվզի կամ Միկել Կեսլերի հետ:
Աբրահամն անիմաստ է համարում Անդրե Ուորդի և Անդրե Դիրելի հետ մենամարտելը, քանի որ այդ մենամարտերում մեծ գումարներ չի վաստակի:
«Պատրաստ եմ մենամարտել յուրաքանչյուրի հետ, ով ցանկանում է ինձ հետ մենամարտ անցկացնել, առավել ևս Գրոուվզի և Կեսլերի հետ: Ինձ համար ԱՄՆ-ում մենամարտելը կարևոր չէ: Հիմնական խնդիրը Եվրոպայում մարտ անցկացնելն է: Թող ամերիկացիները գան մեզ մոտ: Մենք չեմպիոն ենք և եթե նրանք գոտի են ցանկանում, թող գան մեզ մոտ»,- Աբրահամի խոսքը մեջբերում է Boxing Scene-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը