«Միսս Վենեսուելա» մրցույթում հաղթել է 20-ամյա ուսանողուհի Մարիանա Խիմենեսը
Այլ
«Միսս Վենեսուելա» մրցույթում հաղթել է 20-ամյա ուսանողուհի Մարիանա Խիմենեսը: Այժմ Գուարիկո նահանգից հանդես եկած աղջիկը պետք է մասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին, որտեղ նրա հայրենակիցներն ավելի հաճախ են հաղթում, քան աշխարհի ցանկացած այլ երկրի պատվիրակ: Վենեսուելացի գեղեցկուհիները մոլորակի ամենահեղինակավոր բեմահարթակում հաղթանակ են տարել յոթ անգամ՝ 1979, 1981, 1986, 1996, 2008, 2009 և 2013 թվականներին:
«Միսս Վենեսուելա» Մարիանա Խիմենեսը հաղթանակը նվիրել է իր գործընկերուհուն՝ Մոնիկա Սպիրին, որը Վենեսուելայի ամենագեղեցիկ կինն էր հռչակվել է 2004 թվականին: Հաղթանակ տանելուց հետո նա դարձել է դերասանուհի և տեղափոխվել Միացյալ Նահանգներ, որտեղ նկարահանվել է հեռուստասերիալներում: Այս տարվա սկզբին Մոնիկա Սպիրն ամուսնու և հինգ տարեկան դստեր հետ միասին ժամանել էր Վենեսուելա՝ հանդիպելու հարազատների հետ, և ավազակային հարձակման զոհ է դարձել: Նախկին «Միսս Վենեսուելան» և նրա ամուսինն սպանվել են, իսկ նրանց աղջիկը հրազենային վերք է ստացել ոտքին և հրաշքով ողջ մնացել:
Միջադեպը տեղի է ունեցել Պուերտո Կաբելյո և Վալենսիա քաղաքների միջև ձգվող խճուղում, որտեղ ընտանեկան զույգի ավտոմեքենան կանգ էր առել անսարքության պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը