«Բաքվի իշխանությունների մոտ զառանցաքն ամրապնդվում է». Անդրեյ Մակարևիչ
Հասարակություն
Հայտնի ռուս ռոք երաժիշտ Անդրեյ Մակարևիչը խիստ քննադատության է արժանացրել Բաքվի իշխանություններին` Բաքվում իր համերգը բազմիցս հետաձգելու և վերջնականապես այն մերժելու համար: «Զառանցանքն ամրապնդվում է: Բաքուն հետաձգել է «Կրեոլյան տանգո նվագախմբի» համերգն այն պատճառաբանությամբ, որ դա կարող է առաջացնել «ուկրաինամետ ելույթներ»: Մեր համերգները դեռևս չեն առաջացրել ոչ մի «ուկրաինամետ ելույթներ» ոչ Ռուսաստանում, ոչ Բել առուսում, ոչ Լատվիայում, ոչ Մոլդովայում, ոչ Ամերիկայում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մակարևիչը:
«Դե ինչ, պարոնայք բաքվեցիներ, անձամբ ներողություն խնդրեք տոմսեր ձեռք բերած հանդիսատեսին, և փորձեք միաժամանակ չխաբել: Ես ձեր ներողամտությունը չեմ ընդունում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծել է երաժիշտը:
Ավելի վաղ, համերգի կազմակերպիչները երկու անգամ փոխել են համերգի անցկացման վայրը, և այսօր որոշում են կայացրել մերժել ռուս երաժշտին` այն անցկացնելու հարցում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը