«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի նախկին սանիկը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը
Հայկական Մամուլ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախկին սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) գնել է Աբովյան քաղաքի հեռուստաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ 2016-ի աշնանը կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Հարությունյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը:
Երեկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց հեռուստաընկերությունը գնելու մասին լուրը. «Հեռուստաընկերությունն այժմ ոչ բարվոք վիճակում է: Ես ցանկանում եմ, որ հեռուստաընկերությունը դարձնենք այսօրվա մեր կյանքին համահունչ, մեր կյանքի համար պիտանի հեռուստաընկերություն: Փորձում ենք շատ հարցերում մարդկանց պիտանի լինել, պլանավորել ենք մինչեւ հաջորդ տարի շատ բարձր որակ ապահովել»: Ինչ վերաբերում է Աբովյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին լուրերին, այդ առնչությամբ նա հորդորեց, որ իրեն պրովոկացիոն հարցեր չուղղենք: Հիշեցնենք, որ Ծառուկյանի հետ ընդհարվելուց հետո Պալաչը համալրեց ՀՀԿ-ի շարքերը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը