Ադրբեջանի հավաքականի մարզիչը պատրաստ է հեռանալու թիմի խայտառակ պարտությունից հետո (տեսանյութ)
Սպորտ
Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսը հնարավոր է՝ հեռացվի պաշտոնից. տեղեկացնում է Azerisport-ը: Մարզչի հետ կապված հարցը կլուծվի այս շաբաթվա ընթացքում:
Պորտուգալացի մասնագետը դժգոհ է իր աշխատանքային պայմաններից և նշել է, որ պատրաստ է հեռանալու թիմից:
Անդրադառնալով Խորվաթիայի հետ խաղին՝ մարզիչը նշել էր.
«Մի թիմը ֆուտբոլ էր խաղում, իսկ մյուսը ընդհամենը հետևում էր: Ֆուտբոլում պետք է վազել, իսկ իմ թիմը չի կարող խաղալ երեք օրը մեկ անգամ»,- մարզչի խոսքը մեջբերում է Azerifootball.com-ը:
Իր հերթին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան դժգոհ է թիմի վերջին ջախջախիչ պարտությունից: Հիշեցնենք, որ ադրբեջանցիները Խորվաթիայի հետ Եվրո 2016թ-ի ընտրական փուլի շրջանակներում երեկ 6 անպատասխան գնդակ են ընդունել իրենց դարպասը:
Ընտրական փուլի երեք խաղերում Ադրբեջանի ընտրանին պարտվել է ընդհանուր 2:10 հաշվով:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը