«Առևտրականների դժգոհության իրական պատճառը»
Հայկական Մամուլ
Ասում են, թե «Շրջանառության հարկի մասին» օրենքից բողոքող բազմաթիվ առևտրականների ավելի շատ հուզում են ոչ թե բուն օրենքի հետ կապված խնդիրները, այլ այն, որ նրանք ավելի հաճախ պետք է հարկային տեսուչների հետ առնչվեն: Գրում է «Իրատես de facto»-ն:
Այլ խոսքով՝ առևտուր անող ոչ մի քաղաքացի, բնականաբար, դեմ չէր լինի, որ իր հարկային բեռը կրճատվի, սակայն իրականում բավականին «ծանր» բեռ է դրվում նրանց ուսերին: Շատերն արդարացիորեն փաստում են, որ նոր օրենքով իրենց դռանը պատեհ-անպատեհ չոքելու է հարկայինի «ուղտը» եւ ամեն անգամ (երբեմն օդից բռնած) մի չնչին խախտում են հայտնաբերելու եւ իրենց «լռության» համար անհամաչափ «գին» են պահանջելու:
Արդյունքում ստացվում է ոչ թե հարկային բեռի թեթեւացում, այլ արդեն օրենքով ամրագրված «ստվերի» ավելացում: Փաստորեն, կառավարության այս բարեփոխումը, ինչպես միշտ, միայն արտաքին շղարշն է ապահովում:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը