Ղազախստանը վավերացրել է ԵՏՄ-ի մասին համաձայնագիրը
Արտաքին Քաղաքական
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով պետության ղեկավարի կայքը:
«Պետության ղեկավարի կողմից վավերացվել է Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Ղազախստանի սենատի պատգամավորները լիագումար նիստում հավանություն էին տվել ԵՏՄ-ի մասին պայմանագրի վավերացմանը:
Նշենք նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը վավերացրել էր հոկտեմբերի 3-ին:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)