Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. Սարգսյան Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Թրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ) «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Պայթյուններ Բուշերի ատոմակայանում․ կադրերը ցնցել են համացանցը (տեսանյութ) Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները Իրանի արտգործնախարարը բանակցել է Օմանի և Թուրքիայի գործընկերների հետ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ 2026 թվականի հունիսը դարձել է ամենաշոգը Արևմտյան Եվրոպայի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում 

Եթե լարված իրավիճակը շարունակվի՝ չեմ ցանկանա մեկնել. Լիլիթ Մկրտչյանը՝ 2016թ-ին Բաքվում կայանալիք համաշխարհային օլիմպիադայի մասին

Սպորտ

«Չնայած Բաքուն խոստանում է, որ կապահովի շախմատիստների անվտանգությունը, բայց ամեն դեպքում Բաքու մեկնելը չի ստացվի: Տեսակետը Հայաստանի շախմատի կանանց հավաքականի երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանինն է: Լուրեր.com-ի հետ զրույցում շախմատիստուհին խոսեց ինչպես Բաքվում կայանալիք մրցաշարերի, կանանց աշխարհի անհատական առաջնության և մի շարք այլ հարցերի մասին:

- Լիլիթ, կանանց աշխարհի անհատական առաջնությունը հետաձգվել մինչև հաջորդ տարի: Մինչ այդ, որքանո՞վ էիք պատրաստված մրցաշարին:

- Ճիշտն ասած՝ վերջերս իրար հետևից մասնակցեցի 5 մրցաշարի: Կարելի է ասել, որ այդ մրցաշարերի միջոցով էի նախապատրաստվում առաջնությանը: Պարզ էր, որ մրցաշարը հետաձգվելու է, քանի որ հստակ տեղեկատվություն չկար: Սակայն, հարց էր, թե որքան ժամանակով էր հետաձգվելու: ՖԻԴԵ-ն մրցաշարից մեկ ամիս առաջ խաղերի անցկացման մասին զգուշացնում է, որ 64 մասնակիցները կարողանան նախապատրաստվել: Առաջնությանը նախապատրաստվում ենք, երբ հստակ տեղեկատվություն է լինում: Անկեղծ ասած՝ սրտիս խորքում ուրախ եմ, որ հետաձգվեց, որովհետև շատ մեծ հոգնածություն եմ զգում: Հեշտ չէր այդ հինգ լարված մրցումներին իրար հետևից խաղալը, չնայած տրամադրված էի մրցաշարին մասնակցելուն: Բայց ուրախ եմ, որ հետաձգվեց' կկարողանամ հանգստանալ և ավելի լավ պատրաստվել:

- Այսինքն՝ մրցաշարի հետաձգվելը Ձեր մարզավիճակի վրա իր դրական ազդեցությունը կունենա՞:

- Կոնկրետ ինձ համար՝ այո: Սակայն, ընդհանուր առմամբ, իհարկե, երևույթն ինքնին վատ է, քանի որ շատերն իրենց մրցումային գրաֆիկն այնպես էին կազմել, որ հոկտեմբերին ուրիշ մրցաշարեր չլինեն: Այժմ առաջնությունը հետաձգվել է մի քանի ամսով, բայց դեռ հստակ չէ՝ որտեղ և երբ է լինելու: Այդ անորոշությունը լավ չէ: Իմ պարագայում շատ չեմ դժգոհում:

- Ինչպե՞ս եք գնահատում Ձեր և Էլինա Դանիելյանի հնարավորություններն աշխարհի խաղերին:

- Աշխարհի առաջնությունը նոկաուտ համակարգով է լինելու, և այդ համակարգով մրցաշարերում բախտի գործոնը շատ մեծ է: Հաջողության դեպքում՝ յուրաքանչյուրն էլ կարող է շատ լավ արդյունքի հասնել: Եթե լավ մարզավիճակում լինես և հաջողությունը քո կողմից լինի՝ շատ մասնակիցներ կարող են բարձր արդյունքներ ցույց տալ:

- Լիլիթ, Բաքուն լինելու է 2015թ-ի շախմատի աշխարհի գավաթի և 2016թ-ի համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչ քաղաքը: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հարցին:

-Չնայած Բաքուն խոստանում է' կապահովի շախմատիստների անվտանգությունը, բայց կարծում եմ' ամեն դեպքում Բաքու մեկնելը չի ստացվի: Կոնկրետ կարող եմ օլիմպիադայից խոսել՝ որպես հավաքականի անդամ: Իրավիճակը լարված է, և չեմ կարծում, որ կկարողանանք մասնակցել: Իհարկե, շատ ափսոս, քանի որ համաշխարհային օլիմպիադան տոն է շախմատիստների համար և, փաստորեն, կանանց թիմը և հատկապես տղամարդկանց թիմը, որն օլիմպիական եռակի չեմպիոն է, չի կարող մասնացել, ինչը ցավալի է:

- Ինքներդ կո՞ղմ եք Բաքու չմեկնելուն:

- Բարդ հարց է: Օլիմպիադային, բնականաբար, ցանկանում եմ մասնակցել, սակայն երկու երկրի միջև լարված իրավիճակ է, և եթե այդպես շարունակվի՝ չեմ ցանկանա մեկնել: Օլիմպիադան 11 տուր է: Շատ լարված և երկար մրցաշար է: Ինձ թվում է' չի ստացվի այդ ամբողջ ժամանակահատվածը լինել Բաքվում: 

- Ըստ լրատվամիջոցների' ՖԻԴԵ-ի նախագահը ժամանելու է Հայաստան և շախմատի ֆեդերացիայի նախագահի' Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկվող թեմաներց մեկը Հայաստանի մասնակցությունն է լինելու Բաքվում կայանալիք մրցաշարերին: Ի՞նչ եք կարծում, ինչպիսի որոշման կգան կողմերը: Այնուամենայնիվ, կհրաժարվե՞նք մասնակցությունից:

- Կարծում եմ' այո: Նախագահին դժվար կլինի այդ հարցին դրական պատասխանել: Հայաստանում այս տարի եղավ Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, և ոչ մի ադրբեջանցի չմասնակցեց: Մյուս տարի աշխարհի թիմային առաջնությունն է լինելու մեզ մոտ: Տեսնենք՝ ադրբեջանցիներն արդյոք կգան Հայաստան: Իրենք էլ չեն գալիս, և մենք էլ չենք գնում: Տեսնենք՝ ինչ կորոշի մեր նախագահը:

- Մինչ աշխարհի առաջնությունը, այլ մրցաշարերի մասնակցելո՞ւ եք:

- Այո: Երկու ամիս կհանգստանամ և կպարապեմ: Երկու ամսից հրավեր ունեմ Լեհաստանից: Վրոսլավում կմասնակցեմ շրջանային մրցաշարի և այս տարի կսահմանափակեմ: Վրոսլավի մրցաշարից անմիջապես հետո տեղի է ունենալու Եվրոպայի տղամարդկանց արագ և կայծակնային շախմատի առաջնությունը, որին նույնպես կմասնակցեմ: Հետո ամուսնուս հետ կնշեմ Սուրբ ծնունդը Գերմանիայում և կվերադառնանք Հայաստան: Ցանկանում ենք ամանորն այստեղ անցկացնել:

- Իսկ այս օրերին, Լիլիթ, որտե՞ղ էիք գտնվում:

- Լիլիթը մի քանի օր է, ինչ վերադարձել է: «Գերմանիայում էի' ամուսնուս մոտ: Միառժամանակ հետո կրկին կգնամ: Անընդհատ մեկնում եմ Գերմանիա և կրկին վերադառնում: Այնտեղ չեմ ապրում' կացության իրավունք չունեմ, պետք է լեզվի քննություն հանձնեմ և դիմեմ դրա համար: Սակայն, մրցումներս այնքան շատ են, որ չի ստացվում դրանով զբաղվել: Դեռ չեմ կարողանում այնտեղ շատ մնալ:

- Արդյոք հայրենիքը լքելու մտադրություն ունե՞ք:

- Լքելու մտադրություն չունեմ: Ամուսինս Հայաստանը շատ է հավանում և ինքն էլ է շատ դրական տարմադրված, որ մենք և´ այստեղ, և´ այնտեղ լինենք: Որոշել ենք, որ տարվա կեսն այստեղ կլինենք, մյուս կեսն' այնտեղ: Մնացած ժամանակահատվածն էլ կլինենք մրցումների: Հիմա արդեն միասին ենք մեկնում մրցումների:

- Ձեր ամուսինը ազգությամբ հայ չէ՞:

-Ոչ, գերմանացի է իր և բիզնեսն ունի Գերմանիայում:

Զրուցեց Լիանա Թորոսյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուժ եղիր, ավագ ընկեր. քո հետ են բազմաթիվ մարդիկ, ովքեր հավատում են քեզ և գնահատում քո անցած ճանապարհը. Սուրեն ՍուրենյանցԳրենլանդիան մերժում է ԱՄՆ-ի նոր առաջարկներըԱՄՆ-ն ռիսկի է դիմում կորցնելու Իսպանիայի ռազմաբազաներին մուտք գործելու հնարավորությունը Թրամփի սպառնալիքների պատճառովԻսպանիայում ջերմային հարվածից ռուս կին է մահացել ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՌուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կընդունվի հուլիսի 13-ին. Ֆրանսիայի ԱԳՆԵՏՀ խորհրդի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման առանցքային հարցերըԻրանը հայտարարել է Հորմուզի ծովի թողունակությունը մինչև 50 տոկոս մեծացնելու մասինԾայրահեղ շոգը չի նահանջում Ֆրանսիայում IRIB. ԻՀՊԿ-ն 10 հրթիռով հարվածել է Հորդանանում ԱՄՆ-ի գլխավորած «Ալ-Ազրաք» ավիաբազայինԻրանը խորհրդային կործանիչներ է օգտագործում Խամենեիի հուղարկավորության անվտանգության համարՄարիա Ռասպուտինայի ամուսինը հայտնել է երգչուհու կենսաթոշակի չափըԻրանի շուրջ լարվածության ֆոնին ԱՄՆ-ում բենզինը կրկին թանկացել էՓալմ Բիչի օդանավակայանը վերանվանվել է Թրամփի պատվինF-16 կործանիչը հրդեհվել է և արտակարգ վայրէջք կատարել Հունաստանի կղզումԽամենեիի և նրա ընտանիքի անդամների մարմինները կտեղափոխվեն Իմամ Ռեզայի դամբարանGoal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներինՆշվել են այն ոլորտները, որտեղ աշխատակիցների կրճատման ռիսկը նվազագույնն էՍոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. ՍարգսյանՍեմյոն Սլեպակովի նկատմամբ հայտարարվել է հետախուզումՎաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՉինաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվելՊրիգոժինը համեմատել է արհեստական բանականությունը «ռետինե կնոջ» հետԲունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Արեգնազ Մանուկյանը կալանավորվել էԹրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ)Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Էստոնիայի ՆԳ նախարարը կոչ է արել ԵՄ-ում ապաստարանից զրկել զորակոչային տարիքի ուկրաինացիներինՈսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Սրտաբանը հերքել է շոկոլադի օգտակարության մասին տարածված կարծիքըՀԱՕԿ-ը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքինFT․ ՆԱՏՕ-ում կոչ են անում մշակել Գրենլանդիայի հարցով գործողությունների ծրագիրԳոլերի արքաների պայքարը․ Նորվեգիան և Անգլիան՝ կիսաեզրափակչի ուղեգրի համարԽոչընդոտվում է պրոռեկտորի աշխատանքն․ ի՞նչ է կատարվում ՀՊՏՀ-ումՊայթյուններ Բուշերի ատոմակայանում․ կադրերը ցնցել են համացանցը (տեսանյութ)Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները Փորձագետները կասկածի տակ են դրել Patriot-ի արտադրության լիցենզիայի արդյունավետությունը Ուկրաինայի համարՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց ՌԴ գլխավոր հյուպատոսարանը զգուշացրել է Չինաստանի հարավում սպասվող հզոր սուպերթայֆունի մասինEl Al-ը մինչև սեպտեմբերի 1-ը երկարաձգել է Թել Ավիվ–Մոսկվա չվերթների դադարեցումըՄակգրեգորը հայտարարել է, որ Զելենսկին մեկ տարվա ընթացքում կարող է հեռանալ պաշտոնիցԻրանի արտգործնախարարը բանակցել է Օմանի և Թուրքիայի գործընկերների հետ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ Փորձագետը բացատրել է, թե ինչպես են խարդախները կրկին թիրախավորում նախկին զոհերինՏաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվելՆյարդաբանը նշել է վտանգավոր գլխացավի հիմնական ախտանիշներըՉնայած զգալի ջանքերին՝ ՀՀ-ն ապօրինի ակտիվների վերականգնումը քաղաքական նպատակ չի դարձրել. ԵԽ զեկույց
Ամենադիտված