Արշակունյաց պողոտա-Նորագավիթի 1-ին փողոց ճանապարհահանգույցը 2 օր փակ կլինի
Հայաստան
Ընթացող շինարարական աշխատանքներով պայմանավորված` 2014թ. հոկտեմբերի 18-19-ին երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Նորագավիթի 1-ին փողոց ճանապարհային հանգույցը: Որպես այլընտրանքային ճանապարհ վարորդներին առաջարկվում է Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց փողոց-Արտաշատի խճուղի ուղղությունը:
Շինարարական աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից