«Հայակական Ժամանակ». ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու է Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ
ԱՐԽԻՎ
Երեկ «ՀԺ» թղթակցին հայտնի է դարձել, որ ՀՀԿ համամասնական ցուցակում է ընդգրկվելու նաև Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը, որը Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի ազգականն է: Նա Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից հրաժարական տվեց անցյալ տարվա մայիսին՝ Երևանում իրականացվող մի քանի նախագծերին առնչվող անհամաձայնության պատճառով: ՀՀԿ-ական աղբյուրները հայտնել են նաև, որ ցուցակում կլինի տրանսպորտի և կապի նախկին նախարար, ՕԵԿ-ական էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի փեսան: Վերջինս Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ է և ՀՀԿ էրեբունու տարածքային խորհրդի նախագահի տեղակալը: Ի դեպ, նրա հայրը՝ Էդուարդ Մադաթյանը, ներկայումս «Օրինաց երկրի» անդամ է:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում