«Հրապարակ». Լևոն Տեր-Պետրոսյանի ջանքերը՝ վերականգնել «հրաշալի քառյակը», հաջողությամբ չեն պսակվել
Հայկական Մամուլ
ԲՀԿ խմբակցությունում այսօր տեղի է ունենալու եռյակի հերթական հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն հոկտեմբերի 24-ին տեղի ունենալիք հանրահավաքի տեխնիկական հարցերը: Գրում է «Հրապարակ»-ը:
Թերթի տեղեկություններով, Լևոն Տեր-Պետրոսյանի ջանքերը՝ վերականգնել «հրաշալի քառյակը», հաջողությամբ չեն պսակվել, և մյուս ուժերի դիմադրության պատճառով առաջիկա հանրահավաքը ևս ազդարարվել է որպես եռյակի հանրահավաք:
«Սա եռյակի ֆորմատն է, ես չգիտեմ՝ եթե ՀԺԿ-ն նման ցանկություն ունի, կարող է մասնակցել, բայց հատուկ հրավեր չկա, և կրկնում եմ՝ սա առաջվա եռյակի ֆորմատով հանդիպում է լինելու» ,- թերթի լրագրողին փոխանցել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը