«Ժամանակ». Ինչու ԲՀԿ-ական որոշ պատգամավորներ չեն երևում հանրահավաքների հարթակում
Հայկական Մամուլ
Չնայած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աննախադեպ քայլին՝ ՀՀ նախագահ դառնալու ծրագրին, ԲՀԿ որոշ պատգամավորներ այդպես էլ չեն երևում հանրահավաքների հարթակում:
Փաստ է, որ այսօր Ծառուկյանի կողքին են այն ԲՀԿ-ականները, որոնց ինքն է ասպարեզ բերել:
«Ժամանակի» տեղեկություններով՝ ԲՀԿ այն պատգամավորները, ովքեր իրենք են հոգացել իրենց ընտրությունների ծախսերը, իրենք իրենց համարում են անկախ և գտնում են, որ պարտավոր չեն հետևել Ծառուկյանին՝ հատկապես, որ նախապես պայմանավորվախություն չի եղել, թե ԲՀԿ-ն գնալու է ընդդիմադիր դաշտ:
Նրանք, թերևս, խորհրդարան են գնացել սեփական բիզնեսը պաշտպանելու և ոչ թե Ծառուկյանի կամ ընդդիմության ծրագրերին զոհելու համար:
Սա է պատճառը, որ ԲՀԿ գործարարների մեծ մասը չի երևում ՀՀ նախագահի հայտ ներկայացրած Գագիկ Ծառուկյանի կողքին նույն հարթակում:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը