Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. Սարգսյան Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Թրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ) «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Պայթյուններ Բուշերի ատոմակայանում․ կադրերը ցնցել են համացանցը (տեսանյութ) Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները Իրանի արտգործնախարարը բանակցել է Օմանի և Թուրքիայի գործընկերների հետ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ 2026 թվականի հունիսը դարձել է ամենաշոգը Արևմտյան Եվրոպայի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում 

Նարեկ Գալստյանը սկեպտիկորեն է վերաբերում ոչ իշխանական եռյակի գործունեությանը

Քաղաքական

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը սկեպտիկորեն է վերաբերում ոչ իշխանական եռյակի գործունեությանը և նրանց սկսած քաղաքական գործընթացին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Նարեկ Գալստյանը համոզվածություն հայտնեց, որ Հայաստանում մեծ կապիտալ ունեցող քաղաքական ուժերը և գործարարները չեն կարող մտնել մի այնպիսի գործընթացի մեջ, որը երկրում համակարգային փոփոխությունների կհանգեցնի: «Սա կարմիր գծով գնացող ճշմարտություն է, և մենք դրա փորձն ունեցել ենք և տեսել ենք, թե հետխորհրդային երկրներում մեծ կապիտալի և պետության բախումները, թե դրանց արդյունքում տեղի ունեցող գործընթացները»,- նշեց ՍԴՀԿ ատենապետը:

Նարեկ Գալստյանն ընդգծեց, որ իր համար՝ որպես մարդու և Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցչի, որը մաս է կազմել 2007-2009թթ. Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժմանը, մեծ հիասթափություն է առաջացնում այն հանգամանքը, որ մարդը, ով 10 տարի լռությունից հետո վերադարձավ քաղաքականություն և հայտարարեց «Ավգյան ախոռները» մաքրելու պատրաստակամության մասին, այսօր լվանում, մաքրում և քաղաքական դաշտ է բերում մի օլիգարխի և օլիգարխիկ մի կազմակերպության, որն ընդամենը մի քանի տարի առաջ՝ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերով, ծեծի էր ենթարկում իր կողմնակիցներին, որի փաստերը մինչ այսօր կան: «Հիմա մոռացե՞լ է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահն այս մասին, վստահ եմ, որ ոչ: Այդ դեպքում երկրորդ տրամաբանական հարցը՝ ինչո՞ւ է դա անում, ինչո՞ւ է մտնում մի գործընթացի մեջ, որը երկիրը ոչ մի լավ հանգրվանի չի հասցնելու»,- ընդգծեց Գալստյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում այս պահին համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ. հարկավոր է վերջ դնել երկրում ստեղծված ամենաթողությանը, որը ձևավորվել է 90-ականների սկզբից: Գալստյանը հիշեց հայտնի ասացվածքը՝ «Անձրևից փախչում ես, ընկնում ես կարկուտի տակ»՝ ընդգծելով, որ մեր ժողովուրդը չպետք է անձրևից փախչի և կարկուտի տակ հայտնվի:

Նարեկ Գալստյանը համաձայն չէ ձևակերպման հետ, թե ժողովուրդը հավատում է ոչ իշխանական եռյակին. եթե որևէ քաղաքական ուժ կարողանում է հրապարակում 10 հազար մարդ հավաքել, դա բոլորովին չի նշանակում, որ այդ քաղաքական ուժի հետևում կանգնած է ժողովուրդը կամ դրա մեծամասնությունը: Նրա համոզմամբ ' ժողովուրդը ճկուն և փորձառու է և շատ լավ հասկանում է, թե յուրաքանչյուր գործընթացի տակ ինչպիսի ենթատեքստ կա թաքնված:

Խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժեր' Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստանը» և «Ժառանգությունը» հոկտեմբերի 10-ին համատեղ հանրահավաք անցկացրին: Թեև ավելի վաղ նրանց հետ համագործակցում էր նաև ՀՅԴ-ն, սակայն հանրահավաքից առաջ քառյակը եռյակ դարձավ' պատճառաբանությամբ, որ ՀՅԴ-ն սահմանադրական բարեփոխումներին կողմ է և չի ցանկանում հարթակում լինել այն ժամանակ, երբ երեք ուժերն անհամաձայնություն են հայտնում այդ ռեֆորմի առնչությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
IRIB. ԻՀՊԿ-ն 10 հրթիռով հարվածել է Հորդանանում ԱՄՆ-ի գլխավորած «Ալ-Ազրաք» ավիաբազայինԻրանը խորհրդային կործանիչներ է օգտագործում Խամենեիի հուղարկավորության անվտանգության համարՄարիա Ռասպուտինայի ամուսինը հայտնել է երգչուհու կենսաթոշակի չափըԻրանի շուրջ լարվածության ֆոնին ԱՄՆ-ում բենզինը կրկին թանկացել էՓալմ Բիչի օդանավակայանը վերանվանվել է Թրամփի պատվինF-16 կործանիչը հրդեհվել է և արտակարգ վայրէջք կատարել Հունաստանի կղզումԽամենեիի և նրա ընտանիքի անդամների մարմինները կտեղափոխվեն Իմամ Ռեզայի դամբարանGoal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներինՆշվել են այն ոլորտները, որտեղ աշխատակիցների կրճատման ռիսկը նվազագույնն էՍոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. ՍարգսյանՍեմյոն Սլեպակովի նկատմամբ հայտարարվել է հետախուզումՎաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՉինաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվելՊրիգոժինը համեմատել է արհեստական բանականությունը «ռետինե կնոջ» հետԲունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Արեգնազ Մանուկյանը կալանավորվել էԹրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ)Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Էստոնիայի ՆԳ նախարարը կոչ է արել ԵՄ-ում ապաստարանից զրկել զորակոչային տարիքի ուկրաինացիներինՈսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Սրտաբանը հերքել է շոկոլադի օգտակարության մասին տարածված կարծիքըՀԱՕԿ-ը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքինFT․ ՆԱՏՕ-ում կոչ են անում մշակել Գրենլանդիայի հարցով գործողությունների ծրագիրԳոլերի արքաների պայքարը․ Նորվեգիան և Անգլիան՝ կիսաեզրափակչի ուղեգրի համարԽոչընդոտվում է պրոռեկտորի աշխատանքն․ ի՞նչ է կատարվում ՀՊՏՀ-ումՊայթյուններ Բուշերի ատոմակայանում․ կադրերը ցնցել են համացանցը (տեսանյութ)Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները Փորձագետները կասկածի տակ են դրել Patriot-ի արտադրության լիցենզիայի արդյունավետությունը Ուկրաինայի համարՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց ՌԴ գլխավոր հյուպատոսարանը զգուշացրել է Չինաստանի հարավում սպասվող հզոր սուպերթայֆունի մասինEl Al-ը մինչև սեպտեմբերի 1-ը երկարաձգել է Թել Ավիվ–Մոսկվա չվերթների դադարեցումըՄակգրեգորը հայտարարել է, որ Զելենսկին մեկ տարվա ընթացքում կարող է հեռանալ պաշտոնիցԻրանի արտգործնախարարը բանակցել է Օմանի և Թուրքիայի գործընկերների հետ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ Փորձագետը բացատրել է, թե ինչպես են խարդախները կրկին թիրախավորում նախկին զոհերինՏաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվելՆյարդաբանը նշել է վտանգավոր գլխացավի հիմնական ախտանիշներըՉնայած զգալի ջանքերին՝ ՀՀ-ն ապօրինի ակտիվների վերականգնումը քաղաքական նպատակ չի դարձրել. ԵԽ զեկույցՀայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան2026 թվականի հունիսը դարձել է ամենաշոգը Արևմտյան Եվրոպայի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Իրանը նոր հրթիռային հարվածներ է հասցրել ամերիկյան օբյեկտներին Բարկոլայի ապագան անորոշ է․ «Լիվերպուլը» հետևում է Սալահի հնարավոր փոխարինողինԲացահայտվել է՝ ինչպես են կանանց հավաքագրում ահաբեկչական գործողությունների համարԵՄ-ն մինչև 45,3% հակադեմփինգային մաքսատուրքեր է սահմանել չինական անվադողերի նկատմամբՄեր գաղտնի պլանի մասերից է. Սամվել Կարապետյանը՝ թեկնածուների զանգվածային ինքնաբացարկների մասին Հարձակում ընդդեմ պաշտպանության. կարո՞ղ են Բելգիայի հարձակվողները վերջապես գրավել Իսպանիայի դաշտը. BBC SportԱՄՆ-ն հարվածել է Իրանին․ Բանդար Աբբասում հզոր պայթյուններ (տեսանյութ)
Ամենադիտված