Հայտնի է դարձել «Օսկարի» մրցանակաբաշխության արարողության հաղորդավարի անունը
Գիտություն և Մշակույթ
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման արարողությունը 2015 թվականին կվարի դերասան Նիլ Պատրիկ Հարրիսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 16-ին հաղորդել է Variety հրատարակությունը:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 22-ին:
Ավելի վաղ Հարրիսն արդեն հանդես է եկել նման արարողությունների ժամանակ, բայց այն կվարի առաջին անգամ: Անցյալ տարի նա «Թոնի» թատերական մրցանակի պարգևների հանձնման արարողության հաղորդավարն էր, նաև 2013 և 2009 թվականներին վարել է «Էմմիի» մրցանակաբաշխությունը:
Դերասանն ինքն է այդ նորությունը հայտնել սոցիալական ցանցերում:
«Օսկարի» մրցանակաբաշխության 87-րդ արարողությունը հեռարձակվելու է 226 երկրներում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)