Վիլիամ Գալասն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան (տեսանյութ)
Սպորտ
37-ամյա ֆրանսիացի պաշտպան Վիլիամ Գալասը հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: Այս մասին տեղեկացնում է Lequipe-ն:
«Այս որոշումն ինձ հեշտությամբ չտրվեց: Սակայն զգում եմ, որ չեմ կարող շարունակել կարիերաս անհրաժեշտ խաղամակարդակով», - նշել է ֆուտբոլիստը:
Նշենք, որ Գալասի վերջին ակումբն ավստրալիական «Պերտ Գլորին» է եղել:
Իր կարիերայի ընթացքում Գալասը հանդես է եկել «Կանում», «Մարսելում», «Չելսիում», «Տոտենհեմում» և «Արսենալում»: Ֆրանսիայի ազգային ընտրանու կազմում մասնակցել է 84 խաղի և դարձել է 5 գոլի հեղինակ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը