Այսօր սպառողների իրավուքների պաշտպանության միջազգային օրն է
ԱՐԽԻՎ
Այսօր սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, որը նշվում է ամեն տարի մարտի 15-ին՝ սկսած 1983–ից։
Այս օրը կապվում է 1961թ–ին ԱՄՆ կոնգեսում նախագահ Ջոն Քենեդիի ելույթի հետ, որտեղ վերջինս առաջին անգամ տվեց «սպառող» հասկացության բնորոշումը և սահմանեց սպառողների իրավուքների պաշտպանության ոլորտում 4 հիմնական դրույթները. «Պաշտպանված լինելու իրավունք», «Ընտրելու իրավունք», «Լսված լինելու իրավունք», «Տեղեկատցված լինելու իրավունք»։ Այս հասկացությունները հետագայում հիմք հանդիսացան սպառողների իրավուքների պաշտպանության մասին իրավական ակտերի մշակման, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների աշխատանքի սկզբունքները։
Դեռևս 1960–ին ստեղծված սպառողների իրավուքների պաշտպանության առաջին կազմակերպությունը՝ «Սպառողների համաշխարհային ասոցիացիան» դրանց շարքը համալրեց ևս չորս սկզբունքներով. «Պատճառված վնասի փոխհատուցման իրավունք», «Սպառողական կրթության իրավունք», «Հիմնական պահանջմուքների բավարարման իրավունք» և «Առողջ շրջակա միջավայրի իրավունք»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում