«Սատուրնի արբանյակի վրա հնարավոր է՝ գոյություն ունի ստորգետնյա օվկիանոս». գիտնականներ
Այլ
Սատուռնի արբանյակներից մեկի՝ Միմասի ընդերքում կա օվկիանոս, որը կարող է պիտանի լինել կյանքի գոյության համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել են գիտնականներն այն նկարների հիման վրա, որոնք ստացվել են «Կասինի» միջմոլորակային կայանից:
Միմասի ընդերքում օվկիանոսի գոյությունը, որը գտնվում է 24 – 31 կիլոմետր խորության վրա, կարող է լինել այն երկու պատճառներից մեկը, ըստ որի աստղագիտական մարմինը ճոճվում է՝ պտտվելով Սատուռնի շուրջը: Որպես երկրորդ պատճառ գիտնականները քննարկում են արբանյակի միջուկի առանձնահատուկ երկարավուն ձևը:
Եթե Միմասում իրոք օվկիանոս կա, այն կդառնա ևս մեկ չափազանց հետաքրքրական աստղագիտական մարմին Արեգակնային համակարգում և կավելացվի այն մարմինների ցանկում, որոնցում կարող է գոյություն ունենալ կյանք»,- մեջբերում է Reuters-ը Քոռնելի համալսարանի աշխատակից Ռադվան Թաջեդդինի խոսքը:
Միմասը Սատուռնի ութ գլխավոր արբանյակներից ամենափոքրն է ու ամենամոտիկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը