Փարաջանովի արվեստով «հետաքրքրվածները»
Գիտություն և Մշակույթ
ՀՀ արդարադատության նախարարի հետ հանդիպում էր խնդրել webtv.am հեռուստաընկերության տնօրեն Արայիկ Մանուկյանը: Նախարարն այսօր ընդունել է նրան: Արայիկ Մանուկյանը 1991-95 թթ. եղել է Լրաբերի տնօրեն, դեռ այն ժամանակներից հետևել է Հովհաննես Մանուկյանի գործունեությանը:
«Համոզված էի, որ նա անպայման կաջակցի մեր ծրագրերին: Նախարարն ինտելեկտուալ է, կարդացած և բաց շփման համար: Ամեն մարդու չէի դիմի Փարաջանովի թեմայով, ոչ բոլորն են Փարաջանով հասկանում»,- իր այցի նպատակն այսպես է բացատրել Արայիկ Մանուկյանը: Նա նախարարին է նվիրել Գարրի Կունյեվի հեղինակած ԿԱՐ ՉԿԱՐ ՄԻ ՓԱՐԱՋԱՆՈՎ գիրքը: Հովհաննես Մանուկյանն ընդունել է նվերը՝ նշելով, որ հետաքրքրված է Փարաջանովով, ծանոթ է նրա անձնական լուսանկարչի հետ ում հետ բազմիցս են քննարկել Փարաջանովի կերպարն ու ֆիլմերի խորհրդանշական ենթատեքստերը:
Արայիկ Մանուկյանը նախարարին հրավիրել է նաև Փարաջանովին նվիրված լուսանկարների ցուցահադեսին: Հրավերը սիրով ընդունվել է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)