«Հրապարակ». Հանրապետականներին լարված շաբաթներ են սպասվում. «բյուջեն է գալիս»
Հայկական Մամուլ
Հանրապետականներին լարված շաբաթներ են սպասվում, բացի նրանից, որ եռյակը պատրաստվում է երկուշաբթի մեկնարկող ԱԺ քառօրյայի ընթացքում նախահանրահավաքային «խրոխտ» տրամադրություններով հանդես գալ և առանձին դեպքերում միասնական բոյկոտով ՀՀԿ-ին նեղը գցել, ՀՀԿ-ականներին նույնպես հստակ հանձնարարական է իջեցվել՝ նորմալ աշխատել, դակել բոլոր ներկայացված նախագծերը, որովհետև «բյուջեն է գալիս»: Գրում է «Հրապարակ»-ը:
Բայց որ ամենակարևորն է, մինչև տարեվերջ խորհրդարանը պետք է վավերացնի ԵՏՄ պայմանագիրը: Երեկ այս հարցով ԱԺ նախագահի մոտ, վարչապետի մասնակցությամբ, խորհրդակցություն է տեղի ունեցել:
Նախնական հաշվարկներով և պայմանավորվածությամբ որոշվել է արտահերթ նիստ հրավիրել նոյեմբերի 17-ին, մինչ այդ Հայաստանի «կապիտուլյացիայի» ակտի մասին փաստաթուղթը, համաձայն ընթացակարգի, կներկայացվի նաև Սահմանադրական դատարանի դատին և կորոշվի դրանում ամրագրված դրույթների սահմանադրականության հարցը:
Ավելին՝ թերթի տեղեկություններով, բացի դրանից, ևս երկու արտահերթ նիստի անհրաժեշտություն է ծագել՝ կառավարության ներկայացրած նախագծերի առատության պատճառով:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը