Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 

Տեղի կունենա Արևմտահայերի Ազգային Համագումարի համաժողովը

Հասարակություն

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 13.30-ին, Մելիք Ադամյան 1 հասցեում՝ Կառավարության նիստերի մեծ դահլիճում, տեղի կունենա Արևմտահայերի Ազգային Համագումարի համաժողովը։ Համաժողովը կազմակերպվում է Արևմտահայոց 4-րդ համագումարին ընդառաջ, որը կկայանա մինչև 2015 թ. ապրիլ ամիսը: Այդ համագումարի արդյունքում Թուրքիայի իշխանություններին կներկայացվի իրավաքաղաքական պահանջագիր՝ Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների շահերը և ոտնահարված իրավունքները վերականգնելու համար:

Հոկտեմբերի 20-ին կայանալիք համաժողովին մասնակցում են պետական, հանրային և մշակույթի գործիչներ, հայրենակցական միությունների անդամներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ:

Արևմտահայերի Ազգային Համագումար միջազգային հասարակական կազմակերպությունը ստեղծվել է Սևրում 2011թ. դեկտեմբերին կայացած Արևմտահայոց 3-րդ համագումարի որոշումով, այնուհետև գրանցվել է Փարիզում և ՄԱԿ-ի Սոցիալական և տնտեսական ֆորումում:

Արևմտահայերի ազգային համագումարի գլխավոր նպատակն է տեր կանգնել արևմտահայերի՝ Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների 7 միլիոն ժառանգների իրավունքներին:

Այդ նպատակին էին ուղղված տարբեր գիտական ժողովներն ու կոնֆերանսները՝ որոնք քննարկում ու ավելի խոր պատկերացում էին տալիս, թե որն է հայկական հարցի իրական էությունը, որոնք են արևմտահայերի իրավունքները և ինչ իրավաբանական հիմքեր կան 100 տարի անց մեր իրավունքները վերականգնելու: Այս հարցերի և Թուրքիայում ներկայիս իրավիճակի լայնածավալ ուսումնասիրությունների արդյունքում կարևոր կապեր հաստատվեցին թուրքական շատ հասարակական կազմակերպությունների և լուրջ կշիռ ունեցող թուրք իրավաբանների հետ, որոնք այժմ աշխատում ու տարբերակներ են մշակում արևմտահայերի իրավունքների վերականգնման և նրանց կրած նյութական ու բարոյական վնասի փոխհատուցման ուղղությամբ:

Արևմտահայերի ազգային համագումարն ի սկզբանե հանդես է եկել որպես լիազոր ներկայացուցչական մարմին: Այն իր գործունեության մեջ ներառել է բազմաթիվ հայրենակցական միություններ, սփյուռքահայ կազմակերպություններ, որոնց մի շարք մասնաճյուղեր այժմ ակտիվ գործում են Հայաստանում, Ռուսաստանում, Միջին Արևելքում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում և այլն: Այսպիսով, ստեղծվում է ներկայացուցչական մարմինների հզոր ցանց իրենց իսկ համայնքներում, իսկ Արևմտահայերի ազգային համագումարը հանդես է գալիս որպես արևմտահայերի շահերը Հայաստանում ներկայացնող լիազոր մարմին:

Արևմտահայերի շահերի ու պահանջատիրության բոլոր սկզբունքներն ամփոփող գլխավոր փաստաթուղթը վերջնական տեսք կստանա Արևմտահայոց 4-րդ համագումարում, որը նախատեսվում է անցկացնել մինչև 2015 թվականի ապրիլ ամիսը: Արևմտահայոց ազգային համագումարի իրավաքաղաքական Պահանջագիրը կազմված է՝ ներկայացնելու համար Թուրքիայի իշխանություններին: Պահանջագիրը կոչ է Թուրքիայի ժողովուրդներին, քաղաքացիական հասարակությանը և համաշխարհային հանրությանը՝ ձեռնարկել միջոցառումներ Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների անտեսված շահերը և ոտնահարված իրավունքները վերականգնելու համար: Արևմտահայերի ազգային համագումարը դիմել է արևմտահայ բոլոր կառույցներին, համայնքներին, գաղթօջախներին և հայրենակցական միություններին՝ կազմակերպելու խորհրդակցական հավաքներ ու ժողովներ Արևմտահայոց 4-րդ համագումարի նախապատրաստման և անցկացման համար: Համագումարը նաև գիտական բարձր մակարդակով կազմակերպելու համար ներգրավված կլինեն խնդրին գիտակ մասնագետներ և հեղինակավոր գիտնականներ: Եվ որ ամենակարևորն է՝ անհրաժեշտ է Պահանջագրի ու բոլոր առաջարկներին մասին տեղեկացնել Հայաստանի իշխանություններին, Հայաստանում գործող կարևոր կուսակցություններին և շարժումներին, սփյուռքում գործող բոլոր կազմակերպություններին՝ ստեղծելու համար լիարժեք ու միասնական Պահանջագիր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով
Ամենադիտված