Ավտովթար՝ Ջրաշխարհի մոտակայքում
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 18-ին` ժամը 23.19-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում' Ջրաշխարհի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 57 հասցեի մոտակայքում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի 22RM522 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Հ. ծնվ. 1985թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել սյանը: Տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի փականը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը