Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. երեք քաղաքացի արգելափակվել է մեքենաներում
ԱՐԽԻՎ
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.50-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի թռչնաբուծարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Մոսկվիչ» մակնիշի 14 RL 720 և «ՎԱԶ 2106» մակնիշի 34 MA 170 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 1938 թ. ծնված Թ. Բ.-ը, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Պ.-ը և ուղևոր՝ 1959 թ. ծնված Ա. Պ.-ը արգելափակվել են ավտոմեքենաներում:
Հրշեջ-փրկարարները տուժածներին դուրս են բերել ավտոմեքենաներից, ովքեր հոսպիտալացվել են Վայքի ԲԿ, այնուհետև Թ. Բ.-ը տեղափոխվել է Երևան, իսկ մնացածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)