Մի քանի գյուղում ընտրվել են նոր գյուղապետեր
Քաղաքական
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն, Դդմաշեն և Մաքենիս գյուղերում հոկտեմբերի 19-ին կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ թիվ 23 և 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, նախնական տվյալներով Ներքին Գետաշենում գյուղապետի պաշտոնում վերընտրվել է Կարո Գևորգյանը, Դդմաշենում' Ավետիս Ավետիսյանը և Մաքենիսում' Հարություն Մանուկյանը: ՀՀԿ անդամ Կարո Գևորգյանը վերընտրվել է 1996 ձայնով' իր մրցակից, անկուսակցական Սպարտակ Գորանցյանին գերազանցելով 1353 ձայնով: ՀՀԿ անդամ Ավետիս Ավետիսյանը վերընտրվել է 922 ձայնով' իր մրցակից, անկուսակցական Բորիս Հակոբյանին գերազանցելով 853 ձայնով: ԲՀԿ անդամ Հարություն Մանուկյանը մրցակից չի ունեցել' վերընտրվելով 154 կողմ եւ 8 դեմ ձայներով:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը