«Ռեալը» կախված է Ռոնալդուից. Անչելոտի
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ թիմի խաղը կախված է Կրիշտիանու Ռոնալդուից:
«Բնականաբար, «Ռեալը» կախված է Ռոնալդուից: Եթե մենք կորցնենք Ռոնալդուին, ապա կկորցնենք ֆուտբոլիստի, ով յուրաքանչյուր խաղում գոլ է խփում: Անփոխարինելի մարդիկ չկան, սակայն Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նրա հեռանալը թիմից, մեծ կորուստ կլինի մեզ համար: Սակայն 100 տոկոսով վստահ եմ, որ Ռոնալդուն հաջորդ մրցաշրջանում մեզ մոտ է լինելու, այլ ոչ թե «Մանչեսթեր Յունայթեդում»: Համոզված եմ, որ նա կարիերան կավարտի «Ռեալում»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ