«Չեմպիոնների լիգան մեզ ավելի է համապատասխանում, քան Բունդեսլիգան». Վայդենֆելեր
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Ռոման Վայդենֆելերը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Գալաթասարայի» հետ հանդիպումից առաջ խոսել է ՉԼ-ում թիմի ելույթների մասին:
«Բորուսիայում» շատ բան կախված է նրանից, թե ինչ ֆուտբոլ է ցուցադրում մրցակիցը: Ի տարբերություն Բունդեսլիգայի թիմերի` Չեմպիոնների լիգայում մրցակիցները խաղով փորձում են իրենց ձեռագիրը ցուցադրել: Եվ սա մեզ ավելի է համապատասխանում, քան այն, որ մրցակիցը փորձում է պաշտպանվել ողջ թիմով: Նման իրավիճակում լավ ֆուտբոլի մասին խոսք լինել չի կարող»,-Վայդենֆելերի խոսքերը մեջբերում է Goal կայքը:
Նշենք, որ «Գալաթասարայի» հետ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը