Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանի Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ավստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանել Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանը Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է Սախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանին Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ Հայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանը Թուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերը Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել 

«Ժողովուրդ». Հորեղբորը մեղադրում են իր հարազատ եղբոր որդու սպանությունը կազմակերպելու մեջ. ինչից է սկսվել վեճը

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքանյութը կուրացրել է նույնիսկ ազգակցական կապ ունեցող հարազատներին: Այսօր Վարդենիս քաղաքում հորեղբորը մեղադրում են իր հարազատ եղբոր որդու սպանությունը կազմակերպելու մեջ: Թերևս սրանից ավելի դաժան բան դժվար էր պատկերացնել:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկության, հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի մեջ սպանվել էր 33-ամյա Արման Մանուկյանը: Սպանված Արմանի եղբայրը' Գրիշա Մանուկյանը, դեպքի ժամանակ նրա հետ է եղել և տեսել է, թե ով ինչպես է եղբորը սպանում: Այս գործով կալանավորվել է Վարդենիս քաղաքի բնակիչ Սասուն Կարապետյանը, իսկ, ահա, Սարգիս Գալստյանը (Ապեր) փնտրվում է: Եվ այսպես՝ դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը այցելեց Վարդենիս քաղաք և զրուցեց սպանվածի եղբոր՝ Գրիշա Մանուկյանի հետ:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանվածի եղբայր Գրիշա Մանուկյանը վստահեցրեց, որ ողջ պատմության մեծ մեղավորն իր հորեղբայրն է՝ Մյասնիկ (Հրաչ) Մանուկյանը իր որդիների՝ Վարդան և Վահագ Մանուկյանների հետ. «Ամեն ինչ ոսկու հանքերից է սկսել: Մենք որոշեցինք ազգովի մի գործ անել: Աշխատում էինք ոսկու հանքում, ոսկի էինք հանում, կամաց-կամաց իրենք ցանկացան ոսկու հանքից հանքանյութ հանելու գործը կիսենք, էդպես վիճաբանություն եղավ: Ես ասեցի իրենց, որ եթե հանք մտնելու գործը կիսվի, ուրեմն ճիշտ պտի կիսվի, բայց քանի որ սխալ կիսվեց, ամեն ինչ դրանից էլ սկսվեց: Էս ամեն ինչից հասկացա՝ նրանք զենքերով ուզում էին մեզ ոսկի հանելու գործից լարել: Այս կրակոցների ողջ մեղավորը հորեղբայրս՝ Հրաչիկ Մանուկյանն է, առանց նրա խոսքի ոչ մեկ ոչ մի բան չի անի, ես վստահ եմ, որ նա է ասել՝ գնացեք, խփեք, ես պատասխան կտամ»:

Այսպիսով՝ Մաշադու ազգի (այսպես են նրանց ցեղին անվանում Վարդենիսում) ներկայացուցիչները միմյանց ուղղությամբ առաջին անգամը չէ, որ կրակել են: Պարզապես մինչ օրս զոհեր չեն եղել: Գրիշայի պատմելով՝ ինքը մինչ այս դեպքը գնացել, խոսել է հորեղբոր հետ, որ հարցը խաղաղ ճանապարհով լուծվի. «Ասի՝ հոպա՛ր, որ կրակում են մեր վրա, մարդ են առևանգում մերոնցից, տանում, պահում, սաղ էդ կրակողները քո անունն են տալիս: Հարցրի՝ հոպա՛ր, դո՞ւ ես անում, թե՞ դրանք քո պատվի հետ են խաղում: Հորեղբայրս ձեն չհանեց. միայն ասեց, թե ինձ չի ների, քանի որ իրեն ցանկացել եմ մեքենայի տակ գցել: Ես էլ ասեցի, հա, բայց այնպես չի, որ մենակ ես եմ նման բան արել, մինչ այս դեպքը ուազը պայթացրին, իմ դեմ մահափորձ արեցին: Բայց ես ոստիկանությունում ոչ մեկի անունը չեմ տվել, ասել եմ՝ թող ոստիկանները գնան, պարզեն, իմ հորեղբոր տղերքն են, հո խայտառակ չե՞նք լինելու. ասեի՝ իրենք են ուզում վերացնեն մեզ: Հարցն էլի չլուծվեց: Էլի շարունակեցին զենքերով, շարունակվեց, շարունակվեց, ու վերջը կրակեցին, սպանեցին եղբորս»:

Ըստ Գրիշայի, ոստիկանությունում ինքն այս գործով անցնող մի խումբ մարդկանց անուններ է տվել, որ նրանք հանրապետությունից չփախչեն, մինչև հասկանա, թե ինչ է լինելու. «Ասել եմ, թե ովքեր են Հրաչի բանդայի անդամները' Վահագ և Վարդան Մանուկյանները, որոնք իր որդիներն են, Կարեն Մանուկյանը, Սարգիս՝ Ապեր Գալստյանը, Սասուն Կարապետյանը, Հովոն, Ռուբոն, Մարտոյի Սուրենը»:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանըԵվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. ՀամբարյանԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրելՀորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. PoliticoԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետըՌուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՄինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր ԱբրոյանըԴիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվիՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. ԿարապետյանՌուսաստանից 40 հազար տոննա դիզվառելիք է ուղևորվում ԱՄՆ՝ 2022-ից ի վեր առաջին անգամԻսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության՝ 1967-ից ի վեր առաջին անգամ39-ամյա տղամարդը ձերբակալվել է անցորդների ուղղությամբ կրակելու կասկածանքով․ վիրավորների մեջ է նաև 12-ամյա երեխաԳերմանիան «ինտենսիվ լրտեսության» թիրախում է․ Մերցը՝ ռուսական հետախուզության մասինԱվտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրությանՍերբիայում ուսանողական շարժումը մարտահրավեր է նետել Վուչիչի՝ 12-ամյա իշխանությանըԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում
Ամենադիտված