«Հրապարակ». «ՀՀԿ-ական պոետի հումորից ԲՀԿ-ական պատգամավորը շվարել է»
Հայկական Մամուլ
Ներքաղաքական վայրիվերումներին հակառակ, ՀՀԿ-ԲՀԿ շարքերում շարունակվում է երբեմնի բարեկամությունը, պատգամավորները միմյանց հետ ճաշում են, շախմատ խաղում, հումորներ անում ԱԺ միջանցքներում: Գրում թ «Հրապարակ»-ը:
Նախօրեին թերթի լրագրողն ականատես է եղել, թե ինչպես է ՀՀԿ-ի պոետ Տաճատ Վարդապետյանը, տեսնելով ԲՀԿ-ական գործընկերոջը` Վահագն Մախսուդյանին, հանգավորված արտասանել. «Մախսուդյան Վահագը թռցրել է իմ մահակը»: Պոետի հումորից ԲՀԿ-ական պատգամավորը շվարել է: Տեսնելով նրա շփոթահար վիճակը` ՀՀԿ-ականն ինքն է գործընկերոջը հուշել պատասխանը. «Վարդապետյան Տաճատը թռցրել է իմ հաջաթը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը