ԵՄ-ն կարևորել է Փարիզում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպումը
Արտաքին Քաղաքական
Եվրամիությունը դրական քայլ է համարում առաջիկայում Փարիզում կայանալիք հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին խոսել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ներկայացուցիչ Մալենա Մարդը:
Մարդը կարևորել է բարձր մակարդակով նման հանդիպումների անցկացումը: «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված մեր ակնկալիքները կապված են նրա հետ, որ ճիշտ արված քայլերը թույլ կտան փոխել ստատուս-քվոն»,- հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)