Բնապահպանների բողոքը ևս մեկ անգամ անտեսվեց (տեսանյութ)
ԱՐԽԻՎ
Բնապահպանների բողոքի ձայնն այսօր ևս մեկ անգամ չլսված մնաց։ Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց որոշումն առ այն, որ Մաշտոցի պուրակում տեղակայված կրպակները ապամոնտաժվելու են ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում։ Այսինքն՝ կրպակները անմիջապես չեն ապամոնտաժվելու հանրային տարածքից, ինչպես պահանջում են ակտիվիստները։ Փաստորեն, ի վերջո կայացվեց այնպիսի որոշում, որը համահունչ է վարչապետի և քաղաքապետի արտահայտած դիրքորոշումներին. ապամոնտաժման ենթակա են միայն մշտական համարվող կառուցապատումները։
Բնապահպանները համոզված են, որ հանրային տարածքը չի կարող օգտագործվել առևտրային նպատակներով, նույնիսկ եթե այդ գումարները մտնում են քաղաքապետարանի բյուջե։ Վերջիններիս վրդովված էին նաև երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ ոստիկանները, շեղելով Մաշտոցի պուրակում նստացույց անող ակտիվիստների ուշադրությունը, խլել են նրանց վրանը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում