«Չեմ խոստանում, որ կհաղթենք «Ռեալին»». Դանի Ալվեշ
Սպորտ
«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը անդրադարձել է Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք հանդիպմանը:
«Հուսով եմ՝ մենք լավ կխաղանք: Չեմպիոնների լիգայի խաղում հաղթեցինք և Կլասիկոյին մոտենում ենք լավ մարզավիճակով: Չեմ խոստանում, որ կհաղթենք «Ռեալին», սակայն կպայքարենք: Մենք այլ կերպ չենք կարող: Շատ բան պետք չէ, պարզապես պետք է խաղադաշտ դուրս գալ, խաղալ և հավատալ սեփական ուժերին», - Ալվեշի խոսքը մեջբերում է Barça TV-ն:
Հիշեցնենք, որ թիմերի միջև հանդիպումը տեղի կունենա շաբաթ օրը՝ Երևանի ժամանակով 20:00-ին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը