«168 Ժամ». «Ազգային ժողովում կա թվով 19` դոլարային միլիոնատեր պատգամավոր»
Հայկական Մամուլ
Ազգային ժողովի պատգամավորներն արդեն լրացրել են 2013 թվականի գույքի և եկամուտների իրենց հայտարարագրերը։ Ըստ նրանց լրացրած տվյալների` Ազգային ժողովում կան թվով 19' դոլարային միլիոնատեր պատգամավորներ։ Գրում է «168 Ժամը»:
Նրանցից 9-ը ՀՀԿ խմբակցության անդամներ են, 9-ը' ԲՀԿ, և միայն մեկը' անկուսակցական (Արայիկ Գրիգորյանը)։
2013 թվականի վերջի դրությամբ ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները միասին ունեցել են (հայտարարագրել են) 49.1 միլիարդ դրամ, 80.7 միլիոն դոլար և 27.1 միլիոն եվրո։ Այս ամենը դոլարային արտահայտությամբ կազմում է 235.1 միլիոն դոլար։ 2013 թվականի վերջին այդ գումարը կազմել է 172.7 միլիոն դոլար։
Այսինքն, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դրամական միջոցների ծավալը տարվա ընթացքում աճել է 62.4 միլիոն դոլարով կամ 40%-ով։
Ամենահարուստ խմբակցությունը ԲՀԿ-ն է, որին բաժին է ընկնում 163.6 միլիոն դոլար, իսկ ԱԺ ամենահարուստ պատգամավորը' նույն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ում հայտարարագրած միջոցները կազմում են 134.2 միլիոն դոլար»,-գրում է թերթը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը